Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը հավատարմագրային կառավարման կհանձնվի «Տաշիր Կապիտալ»-ին

Վերադարձ լուրերի բաժին

18:22 , 24 Օգոստոս 2017

Գործադիրն այսօր ընդունել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշում:

Ըստ այդմ, նախատեսվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

Որոշման նպատակն է բարձրացնել «ԲԷՑ» ընկերության գործունեության արդյունավետությունը: Հիմնավորման համաձայն, «ԲԷՑ» ՓԲԸ-ի կառավարման հանձնումը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին մի շարք առավելություններ ունի, մասնավորապես` ծախսերի օպտիմալացման, ներդրումների, կառավարման և տեխնիկական քաղաքականության տեսանկյուններից:

Հավատարմագրային կառավարման պայմաններում կստեղծվեն սպասարկման, վերանորոգման աշխատանքների, ինչպես նաև ներդրումների և տեխնիկական քաղաքականության իրականացման միասնական կառավարման հայեցակարգեր և կանոններ:

«Տաշիր Կապիտալ»-ի կառավարումը հնարավորություն կընձեռի «ԲԷՑ»-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Մասնավորապես, կառավարման ժամանակաշրջանում ներդրումների իրականացման նպատակով «ՀԷՑ» ՓԲԸ-ի երաշխավորությամբ կներգրավվեն փոխառու միջոցներ «ԲԷՑ»-ի բոլոր այն ենթակայանների վերակառուցման համար, որոնք մինչ այդ չեն վերակառուցվել միջազգային ֆինանսական և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերով:

Փոխառու միջոցներ կներգրավվեն նաև բարձր լարման ցանցերի շահագործման, ընդլայնման, զարգացման, անհրաժեշտ էլեկտրաուժային սարքավորումների արտադրությունների կազմակերպման, Հայաստան-Վրաստան նոր օդային գծի, ինչպես նաև «Դդմաշեն» և «Այրում» ենթակայանների կառուցման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար:

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բազկամարտիկին

Բանկը ֆինանսավորել է Հայաստանի բազկամարտի բազմակի չեմպիոն, Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն Վարդան Դավթյանի մասնակցությունը