Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստն իր բնույթով աննախադեպ էր

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 02 Հոկտեմբեր 2019

ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում Երևանում տեղի է ունեցել Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցել են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ստորագրվել է 2 համաձայնագիր՝ «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից միջև Համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը և «Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը։

Nikol_Pashinyan

Համաձայնագրերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և ԵԱՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի մամուլի համատեղ ասուլիսը։ Բանախոսները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով, ապա պատասխանել լրագրողների հարցերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին անգամ Միության նիստի շրջանակում անցկացվեց միջազգային ֆորում: «Դա նորամուծություն էր մեր կազմակերպության համար, և մենք ուրախ ենք, որ նման միջոցառումները՝ արդեն ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի որոշմամբ, մեր պետությունների համար հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաներով այսուհետ անցկացվելու են մեր կազմակերպությունում նախագահող երկրի կողմից: Ինչպես հայտնի է, մեր ֆորումը նվիրված էր Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժին: Դրա ընթացքում քննարկվել են տրանսպորտային-լոգիստիկ ցանցի զարգացման և տարածաշրջանի թվային միջանցքների ակտուալ հարցեր»,- ասել է նա:

Նա նաև ասել է, որ հանդիպումը նշանավորվեց մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ, որոնք առևտրատնտեսական համագործակցության նոր հորիզոններ են բացում Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ տեխնոլոգիապես ամենազարգացած և առաջատար տնտեսություններից մեկի հետ, ինչպիսին Սինգապուրն է: Բացի այդ, Հայաստանի և Սինգապուրի միջև ստորագրվելու է համաձայնագիր առևտրի, ծառայությունների և ներդրումների մասին:

«Իրանի նախագահի ներկայության առնչությամբ ցանկանում եմ նշել, որ նա հրավիրվել է այն կապակցությամբ, որ հոկտեմբերին՝ մի քանի օր անց, ուժի մեջ է մտնելու ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ ու ԵԱՏՄ-ի և մեր հարևանի՝ բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ հանդիպման մասնակիցները վերջնական որոշում են կայացրել ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարները հաստատել են 2018 թ. բյուջեի կատարման հաշվետվությունը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի 2020 թ. բյուջեն:

Nikol_Pashinyan_Lee Hsien Loong_47I0776

«Մենք քննարկեցինք Միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, որը մշակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Կենտրոնական բանկերի և ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական և տնտեսական բլոկի նախարարությունների հետ համատեղ։ Դրա ստեղծումը կնպաստի ընկերությունների և քաղաքացիների համար ֆինանսական ծառայությունների մակարդակի, որակի և հասանելիության բարձրացմանը, ինչպես նաև ֆինանսական հատվածի արդյունավետության աճին: Հերթական անգամ մենք քննարկեցինք բնական գազի փոխադրման և մատակարարման ոլորտում մեր երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, որը կնպաստի էներգետիկ անվտանգության բարելավմանը, համաշխարհային շուկայում Միության անդամ երկրների տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նախօրեին փոխվարչապետերի մասնակցությամբ կայացած Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստի ընթացքում հիմնական և արդիական թեման եղել է մեր տարածքում առկա խոչընդոտները և սահմանափակումները վերացնելու խնդիրը: «Այս հարցը կարևոր է, քանի որ բոլոր երկրները, քաղաքացիները և գործարար համայնքները հետևում են, որպեսզի մեր Միությունը լիարժեք գործի»,- ասել է Սարգսյանը:

Tigran_Sargsyan_47I0681

Նա կարևորել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներին հաջողվեց համաձայնեցնել Ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը, և այստեղ կարևոր է, որ այս հայեցակարգը մշակել են 5 երկրների Կենտրոնական բանկերը, որոնք կլինեն մեր պայմանավորվածությունների անմիջական իրականացնողները:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը շնորհավորել է Սինգապուրի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների բոլոր մասնակիցներին: «Ազատ առևտրի մասին համաձայնագիրը կխորացնի մեր տնտեսական կապերը. Սինգապուրի և Միության երկրների միջև առևտրաշրջանառության մակարդակն այսօր կազմում է ընդամենը 6.5 մլն դոլար: Դա շատ փոքր ցուցանիշ է, և այսօր ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը շոշափելի առավելություն կտա՝ միմյանց ավելի խորությամբ ընկալելու, ավելի արդյունավետ փոխգործակցություն զարգացնելու համար»,- ասել է Սինգաուրի վարչապետը:

Lee Hsien Loong_47I0701
Ըստ նրա՝ համաձայնագրի ստորագրմամբ կողմերը ցույց տվեիին այսօր աշխարհում լայնորեն տարածված պրոտեկցիոնիզմի միտումներին հակադրվելու վճռականությունը: Լի Սյեն Լունը նշել է, որ ի դեմս Եվրասիական տնտեսական միության՝ Սինգապուրը գտել է համախոհների: Մենք կարծում ենք, որ ազատ առևտուրը կնպաստի մեր տնտեսությունների, մեր ստեղծարարության, մեր հաջողության աճին: «Լիահույս եմ, որ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կհանգեցնի ավելի լայն համաձայնագրերի՝ ԵԱՏՄ-ի և ասիական տարածաշրջանի մյուս ժողովուրդների միջև: Ասիայում ավելի քան 200 մլն մարդ է բնակվում, այդպիսով մենք կկարողանանք լիարժեք իրացնել մեր ներուժը»,- ընդգծել է նա:

Նա շատ բարձր է գնահատել բանակցություններում Հայաստանի առաջընթացին միտված, կառուցողական մոտեցումը և վարչապետ Փաշինյանի դերակատարումը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Ինդիանա Ջոնս»-ի պրոդյուսերը և նրա ստեղծած ինտերնետ կայսրությունը

Բարրի Դիլերը Հոլիվուդում հայտնի պրոդյուսեր է, որը Ռուպերտ Մերդոկի հետ ստեղծել է Fox հեռուստացանցը: Այժմ նա կենտրոնացել է համացանցի ուղղությամբ՝ ստեղծելով 20 միլիորդ դոլարից ավելի արժեցող Vimeo, Tinder և այլ հայտնի հարթակները:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառելու Թուրքիայի նկատմամբ

Սահմանափակումները, սակայն, դեռ չեն կիրառվում:

Վրաստանից Ռուսաստան գինու արտահանումն աճում է

Ընթացիկ տարվա հունվարից մինչեւ սեպտեմբեր Վրաստանն Ուկրաինա է արտահանել ավելի քան 6,7 մլն շիշ գինի, ինչը 0,3 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշների համեմատությամբ: