Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բարեփոխումները չպետք է չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված ու չմտածված». Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

13:24 , 30 Օգոստոս 2018

Կառավարությունը հաջորդ շաբաթ կսկսի հանրության հետ երկխոսությունը՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում, նախքան օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է բարեփոխումների թեմային։

«Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են, ես կարծում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունեն կառավարության անդամները բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը:

Վարչապետի խոսքով, այժմ նոր կառավարման համակարգ է առկա՝ ուղիղ ժողովրդավարություն, և իրենց քայլերը պետք է բխեն ուղիղ ժողովրդավարության համակարգի տրամաբանությունից։

Այս համատեքստում, խոսելով Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխություններից, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հաջորդ շաբաթվանից կարող են դրանց վերաբերյալ սկսել երկխոսությունը հանրության հետ, և իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակցություն, ընկալում ձևավորելը:

«Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, «ափալ-թափալ», թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ և օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների և Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ՝ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը. բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն և հաջողություն»,-ասել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն ընդունեց հարկային բարեփոխումների փաթեթը

Կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ 32, ձեռնպահ չկար:

«Ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ». Արտակ Մանուկյան (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ներդրումների կտրուկ նվազման մասին պնդումներին և ներկայացրել որոշ տվյալները, որոնք վկայում են հակառակի մասին։

ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը: