Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բարեփոխումները 2019-ին դրական են ազդել պետական պարտքի կայունության պահպանմանը

Վերադարձ լուրերի բաժին

17:06 , 06 Հունիս 2020

Հայաստանում 2019-ին հարկաբյուջետային բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա: Այդ մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը՝ ներկայացնելով ԿԲ եզրակացությունը բյուջեի կատարման տարեկան հաշետվության վերաբերյալ:

«ՀՀ պետական բյուջեի կատարումը 2019 թվականի ընթացքում ընթացել է հարկաբյուջետայի կանոնների պահպանման սկզբունքի ներքո, նպաստել պետական պարտքի կայունության ապահովման նպատակի իրագործմանը: Պարտք-ՀՆԱ ցուցանիշի նվազմանը նպաստել է պետական բյուջեի պակասուրդի տարվա համար նախատեսված մակարդակից ավելի մեծ չափով կրճատումը»,-ասաց Ջավադյանը:

Նա նկատեց, որ համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային հատվածի ազդեցությունը զսպող է եղել՝ պայմանավորված եկամուտների զգալի զսպող և ծախսերի ընդլայնող ազդակների ձևավորմամբ: Զսպող հարկաբյուջետային քաղաքականության պայմաններում ԿԲ-ն արձագանքել է գնաճային զարգացումներին, տարվա ընթացքում երկու անգամ իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը:

1.3 տոկոսով նվազել է 2019-ի ՀՀ կառվարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը` կազմելով 50 տոկոս: Կառվարությունը տարվա ընթացքում վերանայել է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ծրագիրը՝ աճի ուղղությամբ: «Հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում 2019-ին իրականացված բարեփոխումները, որոնք արտահայտվել են հիմնականում ՀՀ պետբյուջեի պակասուրդի նվազեցմամբ, ստվերային հատվածի կրճատմամբ և պետական ծախսերի բարեփոխումներով, դրական են անդրադարձել մակրոտնտեսական և պետական պարտքի կայունության պահպանման վրա»,-ասաց ԿԲ նախագահը:

Արմենպրես

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: