Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ տարածքում հայկական ոսկերչական արտադրանքի շրջանառության համար

Վերադարձ լուրերի բաժին

23:38 , 03 Հոկտեմբեր 2019

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» Համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Հայկական կողմի աշխատանքի արդյունքում, հայկական ոսկերչական արտադրանքի կրկնակի հարգադրոշումից խուսափելու նպատակով, Համաձայնագրում լրացվել է դրույթ, որի համաձայն ոսկերչական և այլ արտադրատեսակները ԵԱՏՄ մեկ անդամ պետության տարածքում հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, անալիզի ու դրոշմավորման:

Համաձայնագիրն, ըստ էության, բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցնում ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, միաժամանակ ստեղծում է նախադրյալներ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ արտադրատեսակների շարժը վերահսկելու և ԵԱՏՄ շուկայում չհաշվառված ու ցածրորակ ոսկերչական ապրանքատեսակների մուտքը սահմանափակելու համար: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռի հայ ոսկեգործներին առանց լրացուցիչ ծախսերի ԵԱՏՄ շուկայում իրացնելու սեփական արտադրանքը: Համաձայնագրի ներպետական համաձայնեցման գործընթացն արդեն իսկ ավարտվել է, և հոկտեմբերի 25-ին նախատեսվում է այն ներկայացնել ստորագրման ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

2021թ. համար ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում.

Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: