Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկ-հաճախորդ հարաբերությունների նոր  ձևաչափ հայաստանյան բանկային շուկայում

Վերադարձ լուրերի բաժին

10:31 , 28 Սեպտեմբեր 2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նախօրեին բաց դռների օր էր կազմակերպել հիփոթեքային շուկայի մասնակիցների համար` նույն հարթակում  միավորելով կառուցապատողներին, անշարժ գույքի գործակալներին, գնահատող ընկերություններին և հաճախորդներին:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մշակույթ ձեւավորող է, եւ  հիփոթեքային երեկոները կդարձնենք  շարունակական`  կազմակերպելով  տարին 2 անգամ»,- նշեց  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչություն նախագահ Աշոտ Օսիպյանը և հավելեց, որ միջոցառման շրջանակում իրենց ապագա բնակարանը գտած հաճախորդներին բանկը հիփոթեքային վարկեր կտրամադրի 1 տոկոս ցածր դրուքաչափով: Նրանց համար, այս պայմանը կգործի մինչև տարեվերջ:

ararat02

Լրագրողների հետ զրույցում Աշոտ Օսիպյանը  տեղեկացրեց նաև, որ «Բանկն ունի լիարժեք գործիքակազմ հիփոթեքային ֆինանսավորման համար և  առաջարկվող պրոդուկտները շարունակաբար թարմացվում են»: Նոր պրոդուկտներից  նշվեցին  ֆիզիկական անձանց առանձնատների կառուցապատման,  բիզնես տարածքների ձեռքբերման համար առաջարկվող վարկատեսակները  և մեծ պահանջարկ վայելող  արտոնյալ ժամկետով վարկը: Բանկը նաեւ հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկի ժամկետի ընթացքում նույն պայմաններով օգտվել նաև  այլ սպառողական վարկատեսակներից:

Գործադիր տնօրենի խոսքով, այս տարի բանկը  պլանավորել է  հիփոթեքային պորտֆելը հասցնել մինչեւ 20 մլրդ դրամի, իսկ այսօրվա դրությամբ այն  գերազանցում է 17 մլրդ դրամը:

ararat04

Մասնակիցների գնահատմամբ` «միջոցառումը բավականին հետաքրքիր նորություն էր շուկայում, որի ընթացքում բանկը հանդես եկավ որպես միջնորդ  պոտենցիալ հաճախորդների և  կազմակերպությունների միջեւ: Այն նաև անշարժ գույքի շուկայի եւ բանկի պայմաններին ուղղակիորեն  ծանոթանալու լավ հնարավորություն էր»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում անցկացվեց Ամուլսարի հանքի շահագործան դեմ հերթական երթը

Երթին մասնակցել են նաև Ջերմուկից ավտոշարսյունով եկածները:

«DataArt» ընկերությունը գրասենյակ է բացել Երևանում

«DataArt»-ը ստեղծում, մշակում և զարգացնում է յուրահատուկ ծրագրային լուծումներ, որոնք հաճախորդներին օգնում են տարբեր ոլորտներում զարգացնելու իրենց բիզնեսը: