Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկեր այլևս չեն ծնվում. 2 տարում Ռուսաստանում ոչ մի նոր բանկ չի հիմնվել. «Իզվեստիա»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

00:01 , 20 Փետրվար 2017

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերջին 3 տարում առողջացրել է բանկային ոլորտը՝ ճանապարհ բացելով նոր խաղացողների համար: Ընդ որում՝ նորեկները չեն շտապում դուրս գալ շուկա: Ինչպես հայտնել են «Իզվեստիային» ՌԴ ԿԲ-ից, 2015թ. կարգավորիչն ստացել է վարկային կազմակերպությունների գրանցման 9 հայտ, անցած տարի՝ 7:

ԿԲ-ն մերժել է 10-ին, ընդ որում, հայտերի մեծ մասը մերժվել է նախանցած տարի: ԿԲ-ի ներկայացուցչի խոսքով՝ մերժման համար եղել է 2 հիմնավորում՝ առաջինը բանկի բաժնետերերի ֆինանսական անբավարար վիճակը, երկրորդը՝ օրենքներին փաստաթղթերի չհամապատասխանելը:

Կենտրոնական բանից նշել են, որ 2015թ. գրանցվել է 2 նոր վարկային կազմակերպություն, իսկ 2016-ին՝ 3 Կարգավորողի նյութերից բխում է, որ դրանք բանկեր չեն, այլ վարկային կազմակերպությոններ, վարկային կոոպերատիվներ և այլն:

Փաստը, որ բանկերի թիվը նվազում է, իսկ նորերը չեն բացվում, բացատրվում է մի քանի պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ հիմնական պատճառը բիզնեսի ցածր եկամտաբերությունն է: «Դրա ապացույց կարող է ծառայել այն փաստը, որ ներկայումս հիմնական գործարքները բանկային ոլորտում կլանման ու ձուլման գործարքներ են, երբ տեղի է ունենում վարկային կազմակերպությունների խոշորացում: Հաճախ դա շուկայում ինչ-որ նոր բան ստեղծելու պարզ եղանակ է»,- ասում է Ասիա-խաղաղօվկիանոսյան բանկի ներկայացուցիչը:

Բանկեր հիմնելու նկատմամբ հետաքրքրության բացակայություն կարող է լինել վարկային կազմակերպությունների թոփ-մենեջերների ու սեփականատերերի գործարար համբավի նկատմամբ պահանջների աճը: 2014 թվականից նրանք պարտավոր են իրենց մասին բավականին շատ տեղեկություններ հաղորդել, մասնավորապես, կրթության ու աշխատանքի փորձի մասին:

Ինչպես հայտնում են շուկայի մասնակիցները, կարգավորողի առաջ բանկիրները պետք է ավելի մանրամասն տվյալներ ներկայացնեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տղամարդը սրճարանում որոշել է 20 մլն ռուբլու բիթքոյն գնել և զրկվել է փողերից

Անհայտ անձինք կրիպտոարժույթ գնել ցանկացող տղամարդուց վերցրել են 20 մլն ռուբլի և անհետացել։

Rolls Royce-ի հնարքը՝ արձանիկը գողերից պաշտպանելու համար (տեսանյութ)

Rolls Royce-ի արձանիկը երկար ժամանակ գողացվում էր, մինչև արտադրողը որոշեց վերջնականապես լուծել այս խնդիրը։ 

YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգգերները 2017թ. Forbes-ի վարկանիշը (լուսանկարներ)

Forbes-ը հրապարակել է 2017 թվականի՝ YouTube-ի ամենից բարձր վարձատրվող բլոգգերների ցանկը։ Առաջատարը Դենիել Միդդլթոնն է՝ Մեծ Բրիտանիայից։ 26-ամյա գեյմերը տարվա ընթացքում վաստակել է 16,5 մլն դոլար։ Երկրպագուների շրջանում նա հայտնի է որպես DanTDM և 2015 թվականից YouTube-ի ամենաթանկ աստղն է։ Նրա էջը ունի 17 մլն բաժանորդ։ YouTube-ի բոլոր 10 ամենաբարձր վարձատրվող աստղերը մեկ տարվա ընթացքում՝ 2016 թվականի […]