Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բանկերն ու բիզնեսը «զգուշավորություն» են ցուցաբերում». Վարդան Արամյան (Sputnik Արմենիա)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

08:55 , 26 Սեպտեմբեր 2018

Հայաստանի իշխանությունը քաղաքացիներին և բիզնեսին պետք է կարողանա հստակ տեղ հասցնել սեփական գաղափարները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնել ՀՀ նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Շփվելու պատրաստակամությունը իշխանության համար շատ կարևոր որակ է։ Բայց միայն շփվելը բավարար չէ, պետք է հստակ ներկայացնել այն, թե ինչ ես առաջարկում փոխել օրենքներում և կանոններում։ Կառավարությունը պետք է հստակ հասկացնի, թե ինչ է մտադիր անել վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի անց։ Եվ եթե բիզնեսն ու հասարակությունը այդ հարցերի պատասխանը չեն ստանում, նրանք անցնում են «սպասման ռեժիմի»։ Այսինքն` քաղաքացիները կրճատում են ընթացիկ ծախսերը և հետաձգում խոշոր գնումները, իսկ բիզնեսն ավելի քիչ ներդրում է անում և նոր աշխատակիցներ չի փորձում ընդունել աշխատանքի։

Արդյո՞ք հիմա էլ է բիզնեսը «կուչ եկել». շտապողական եզրակացություններ անել պետք չէ, նշել է Արամյանը։ Այնուամենայնիվ, ԿԲ–ի հուլիսի տվյալներով, բանկերում կուտակվում է ավելորդ իրացվելիություն։ Այսինքն` կուտակվում են անհրաժեշտից ավելի ազատ գումարներ, որոնք «քնած են մնում» և տնտեսություն չեն մտնում։ Գործող նորմերի համաձայն ` բանկերը պետք է ունենան «անվտանգության բարձիկ». ցնցումների դեպում այստեղից բանկը կարողանա օպերատիվ կերպով ծածկել գումարների ամսական արտահոսքի 60%–ը։ Սակայն կան բանկեր, որոնց մոտ այս «բարձիկը» անհրաժեշտից ընդհուպ մինչև 10 անգամ ավել է։ Այսինքն, ըստ ամենայնի, բանկերը զգուշավորություն են ցուցաբերում բիզնես վարկավորման քաղաքականության մեջ (թեև նման միտում նկատվում էր նաև հին իշխանությունների օրոք)։

Բացի այդ, հուլիսին ներկայացրած 12-ամսվա տվայլներով, 27% –ով աճել են ձեռնարկությունների բանկային ներդրումները։ Այսինքն` բիզնեսը գերադասում է բանկ գումար դնել (գրեթե առանց ռիսկի), քան ընդլայնել արտադրությունը` նոր ռիսկերից վախենալով։

«Եթե նման տրամադրություններ եք տեսնում, ապա քիչ է միայն ասելը, թե «մեզ մոտ հեղափոխություն է տեղի ունեցել, այժմ ամեն ինչ լավ կլինի»։ Պետք է բացատրել, թե ինչ է դա նշանակում բիզնեսի համար, ինչ ռիսկերից է այն այժմ երաշխավորված», – ընդգծել է Արամյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս զգուշանալ ֆեյսբուքում այսպիսի գրառումներից (ֆոտո)

Սա էջը գողանալու համար է արվում։ Եվ փորձը ցույց է տալիս, որ լավ էլ հաջող տանում են էջերը

Հայ-ամերիկյան SoloLearn-ը 5,6 մլն դոլար ներդրում է ստացել

5.6 մլն դոլար ներդրում է ստացել հայ-ամերիկյան SoloLearn ստարտափը: Ներդրումն իրականացրել է Naspers Ventures-ը՝ Learn Capital-ի մասնակցությամբ:

Սա Հայաստանի համար լուրջ խնդիր է։ Վրաստանը խլո՞ւմ է «հայկական հացը»

Այս հարցը ուղղակիորեն վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգությանը։