Invalid username or password
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Արտակ Մանուկյանի և Վարազդատ Կարապետյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 879 հոդվածում լրացում կատարելու մասին նախագիծը։
Ներկայում բանկերը հնարավորություն ունեն գովազդային հոլովակներում առաջարկել շատ շահավետ տոկոսադրույք, սակայն իրականում հայտարարված տոկոսադրույքին ավելացվում են լրացուցիչ գործառնական ծախսեր՝ սպասարկման վճարներ: Այդ մանիպուլյացիաների շնորհիվ՝ փաստացի տոկոսադրույքը կարող է մինչև 2 անգամ գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը: Արդյունքում քաղաքացին ոչ բավարար ֆիանանսական գիտելիքի պատճառով ընկնում է գովազդային ծուղակի մեջ։
Նախագծով ֆիքսվելու է փոխառությունների իրական տոկոսադրույքի չափը։ Այսինքն՝ սահմանվում է, որ տարեկան փաստացի տոկոսադրույքը չի կարող գերազանցել փոխառության պայմանագրում նշված տոկոսադրույքի և 2.5%-ի հանրագումարը, որը ներառում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը և այլ վճարներ: Այդ փոփոխության շնորհիվ բանկային տոկոսի հաշվարկային դրույքի և փաստացի տոկոսադրույքի տարբերությունը չի կարող գերազանցել 2.5%-ը։ Արդյունքում՝ այս նախագիծը հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել մոլորություններից։ Նախագծին դրական արձագանք են տվել հանձնաժողովի բոլոր անդամները:
EconoMood
Դիտումներ 1953
Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է 1-ից 3% (կախված ուղարկող երկրից):
Այն հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հայկական ցեմենտի արտադրության ճյուղի հետագա զարգացումը:
Օրենսդրական նախաձեռնություններ: