Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 մլրդ. դրամ

Վերադարձ լուրերի բաժին

15:11 , 14 Փետրվար 2020

Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն ամփոփել են բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով համակարգի գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքներն ու ցուցանիշները: Ըստ Հայաստանի բանկերի միության՝ բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 մլրդ. դրամ: 2018 թվականի համեմատ (771 մլրդ) աճը կազմել է 73 մլրդ դրամ կամ 9.5%: Ընդհանուր ակտիվները կազմել են 5.805 մլրդ դրամ: 2018 թվականի համեմատ (4.963 մլրդ) աճը կազմել է 842 մլրդ դրամ կամ 17%:

Ընդհանուր պարտավորությունները նշված ժամանակահատվածում կազմել են 4.960 մլրդ դրամ: 2018թվականի համեմատ (4.192 մլրդ) աճը կազմել է 768 մլրդ դրամ կամ 18.3%: Վարկային ներդրումները 2019 թ. ցուցանիշներով կազմել են 3.572 մլրդ դրամ: 2018 թ. համեմատ (3.245 մլրդ) աճը կազմել է 327 մլրդ դրամ կամ 10.1%: 2019թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է 78 մլրդ դրամի շահույթ: 2018 թվականի համեմատ (62.2 մլրդ) աճը կազմել է 15.8 մլրդ դրամ կամ 25.4%:

Բանկային համակարգում նախորդ տարի ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է 1.34 %, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE) 9.24%: Անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին: 2019 թվականին վճարային քարտերի քանակը կազմել է 2 390 376, որը 2018 թվականի (2 024 070) համեմատ ավելացել է 366 306-ով կամ 18,1%-ով: 2019 թ-ին վճարային քարտերով կատարվել է 64 728 868 գործարք, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 16 604 108-ով կամ 34.5%-ով: 2019 թ. վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 113 մլն ՀՀ դրամ, որը 2018 թ. համեմատ ավելացել է 411 309 մլն դրամով կամ 21.3%-ով:

2019 թ. կանխիկ գործարքների քանակը կազմել է 33 582 783, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 3 472 181-ով կամ 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 146 085, որը 2018թ-ի համեմատ աճել է 13 131 927-ով կամ 72,9%-ով: 2019 թ. կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 742 091 մլն դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 205 224 մլն դրամով կամ 13.4%-ով: Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 602 022 մլն դրամ, որը 2018 թ. համեմատ ավելացել է 206 085 մլն դրամով կամ 52%-ով:

2019 թ. արտասահմանից ստացումների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 173 մլն դոլարով կամ 9.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 267 մլն դոլարով կամ 22.5%-ով, ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2018 թ. համեմատ ավելացել է 343 մլն դոլարով կամ 57.5%-ով:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։