Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերի միությունը հորդորում է ցուցաբերել զսպվածություն

Վերադարձ լուրերի բաժին

19:19 , 12 Մայիս 2020

Հայաստանի բանկերի միությունն անտահոգություն է հայտնել ՀՀ ԿԲ առջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: B4b.am-ին միության փոխացած հաղորդագրության մեջ ասված է.

«Անդրադառնալով ՀՀ ԿԲ առջև կազմակերպվող բողոքի ակցիային՝ ՀԲՄ հորդորում է քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։

Հարկ ենք համարում մեկ անգամ ևս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։

Ըստ այդմ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց:

Բացի այդ, առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը:

Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։

Անդրադառնալով կազմակերպվող ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:

Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին, մեկ անգամ ևս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ: Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետևանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի

Երկրի տարբեր համայնքներում ենթակառուցվածքներ զարգացնող գործընկերները համոզված են, որ երկարաժամկետ արդյունավետություն ապահովող ծրագիրը կնպաստի նաև գյուղական կյանքի ակտիվացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին

Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին և ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն: