Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերի հաճախորդների մեծ մասը նախընտրում է գումարը բանկերում պահել դրամով

Վերադարձ լուրերի բաժին

15:09 , 16 Սեպտեմբեր 2019

Հայաստանում գնաճը պահպանվում է ցածր, կառավարելի մակարդակում եւ քիչ տատանողական է: 2019 թվականի հունվար-հուլիսին միջին գնաճը կազմել է 1.9 տոկոս, իսկ հուլիսին 12-ամսյա գնաճը՝ 1.7 տոկոս։ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում հրավիրված ասուլիսում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենն ապահովում է վերջին ժամանակաշրջանում ազգային արժույթի նկատմամբ վստահության շարունակական բարձրացումը, որ, ինչը շատ կարեւոր է, արտահայտվում է նաեւ տնային տնտեսությունների նվազող գնաճային սպասումներում։

«Համաձայն ԿԲ կողմից իրականացված հարցումների՝ ներկայումս գրեթե բոլոր հարցվածները, 2019 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով՝ ավելի քան 95 տոկոսը, ակնկալում են, որ գների կայունությունը կպահպանվի նաեւ ապագայում՝ 1-5 տարվա հորիզոնով, ինչը շատ կարեւոր է մակրոտնտեսական կայունության համար։ Սա նշանակում է, որ տնային տնտեսություններն ու կազմակերպությունները կարող են շատ ավելի լավ պլանավորել իրենց տնտեսական գործունեությունը եւ իրականացվող խնայողություններն ու ներդրումները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, ազգային արժույթի նկատմամբ վստահության աճն իր արտացոլումն է գտել նաեւ դոլարիզացիայի մակարդակի շարունակական կրճատման մեջ, որը վերջին տարվա ընթացքում նվազել է մոտ 4 տոկոսային կետով՝ հուլիսին հասնելով 48.6 տոկոսի։

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ հայաստանցիների մեծամասնությունը՝ 51.4 տոկոսը, նախընտրում է իր ունեցած գումարը բանկերում պահել դրամով, ինչը նույնպես շատ կարեւոր է, քանի որ նվազեցնում է տնտեսավարողների արժութային ռիսկերը եւ նպաստում է ֆինանսական համակարգի կայունության լրացուցիչ բարելավմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Տեսչական մարմինները շարունակում են ստուգումները:

Բնակարանների և գույքահարկի մասին

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահը 10 փաստ է ներկայացրել Հայաստանի բնակարանների, դրանց կադաստրային արժեքի և գանձվող գույքահ մասին:

Գյուղատնտեսական տեխնիկայի նվիրատվություն Լոռու մարզի համայնքներին

Եվրոպական միությունը շարունակում է անհապաղ աջակցություն տրամադրել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին` կորոնավիրուսի ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու համար: