Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերի ընդհանուր կապիտալների չափերը հայտնի են. ով որքանով փակեց 2016-ը

Վերադարձ լուրերի բաժին

10:56 , 23 Հունվար 2017

2014 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշում ընդունեց, որը լուրջ փոփոխություն էր ենթադրում բանկային համակարգի համար։

ԿԲ-ն բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը սահմանեց 30 մլրդ դրամ՝ նախկին 5 մլրդ դրամի փոխարեն:

Նոր ստեղծվող բանկերի համար պահանջը ուժի մեջ մտավ արդեն 2015-ի հունվարի 1-ից։

Իսկ գործող բանկերը 2 տարի ժամանակ ստացան՝ կապիտալը համալրելու համար։ Այսինքն, ՀՀ գործող առևտրային բանկերի ընդհանուր կապիտալը 2017թ. հունվարի 1-ի դրությամբ և դրանից հետո պետք է համապատասխաներ նոր պահանջին՝ 30 մլրդ դրամ։

Շուկայում մնացած 17 առևտրային բանկերը օրերս հրապարակեցին 2016 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունները, այդ թվում՝ հիմնական տնտեսական նորմատիվների վերաբերյալ։

Բանկերից 7-ը 2016 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ արդեն համալրել էին կապիտալը և համապատասխանում էին ԿԲ-ի նոր պահանջին։ Մնացածը կապիտալը համալրել են 4-րդ եռամսյակում։

Ինչպես երևում է B4B Pro համակարգի տրամադրած տվյալներից, ընդհանուր կապիտալի մեծությամբ առաջին տեղում Ամերիաբանկն է (81.92 մլրդ դրամ), երկրորդում՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (48.44 մլրդ դրամ), երրորդում՝ Արդշինբանկը (45.1 մլրդ դրամ)։

Մի կարևոր նկատառում Արցախբանկի ցուցանիշի մասով։ Ըստ հաշվետվության՝ 2016-ի 4-րդ եռամսյակում Արցախբանկի ընդհանուր կապիտալի չափը 17.86 մլրդ դրամ է (պահանջվող 30 մլրդից քիչ)։ Պատճառն այն է, որ բանկը կապիտալը համալրել է դեկտեմբերի 28-ին և ընդհանուր կապիտալի միջինացված ցուցանիշը եռամսյակի համար ցածր թիվ է կազմել։ Արցախբանկից B4B.am-ին տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ ընդհանուր կապիտալի չափը կազմել է 31.455 մլրդ դրամ։

Ի դեպ, նման հանգամանք կա նաև Յունիբանկի դեպքում։ Հաշվետվության համաձայն՝ 4-րդ եռամսյակում ընդհանուր կապիտալի միջին չափը եղել է 27 մլրդ դրամ, սակայն ծանոթագրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 30.17 մլրդ դրամ։

17-banks

Հիշեցնենք, որ ԿԲ որոշման ընդունման պահին Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ։ 2015-2016թթ. ընթացքում բանկերի թիվը պակասեց 4-ով։

Միաձուլման առաջին գործարքների մասին հայտնի դարձավ դեռ 2015-ի դեկտեմբերին, սակայն դե-յուրե դրանք տեղի ունեցան 2016-ի ընթացքում։

Նախ, 2015-ի հոկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, որ «Հայէկոնոմբանկը» իրեն է միացնում ղազախական ԲՏԱ-Հայաստան բանկը (տեղեկությունը հաստատվեց Սուքիասյանների ընտանիքի կողմից)։ Գործարքն ավարտվեց 2016-ի օգոստոսի 24-ին, երբ ԿԲ-ն ուժը կորցրած ճանաչեց ԲՏԱ-Հայաստան բանկի լիցենզիան։

Հաջորդը «ՊրոԿրեդիտ Բանկն» էր։ 2015-ի դեկտեմբերին հայտարարվեց, որ «ՊրոԿրեդիտ Բանկը» ձեռք է բերվում «Ինեկոբանկի» կողմից (2016-ի մայիսի 10-ին ԿԲ-ն  ուժը կորցրած ճանաչեց «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան)։

Ձեռք բերվող հաջորդ բանկը, շատերի համար զարմանալի կերպով, դարձավ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» բանկը՝ կլանվելով «Արդշինբանկի» կողմից։  2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից ձեռքբերման գործարքը, որի միակ բաժնետերն է հանդիսանում «Արդշինբանկ» ՓԲԸ վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը։

Իսկ 2016 թվականի նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ «Զարգացման Հայկական Բանկ» բաց բաժնետիրական ընկերությունը միանում «Արարատբանկին»։ ՀՀ Կենտրոնական բանկը դեկտեմբերի 20-ին առաջ հայտարարեց, որ ԿԲ խորհուրդը դեկտեմբերի 15-ին հաստատել և գրանցել է «Արարատբանկի» (Պահպանվող Բանկ) և «Զարգացման հայկական բանկի» (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։