Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերից դեպի գրավատներ

Վերադարձ լուրերի բաժին

14:09 , 29 Մայիս 2016

Գործազրկության աճը, ինչպես նաև արտերկրից ստացվող միջոցների նվազումը իրենց ազդեցությունն են ունեցել ռեզիդենտ տնային տնտեսությունների վարկունակության, հետևաբար նաև այս հատվածին տրամադրվող վարկերի ծավալների վրա: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի տարեկան հաշվետվության մեջ։

Դիտարկվող ժամանակահատվածում վարկային հաստատությունների նկատմամբ ռեզիդենտ տնային տնտեսությունների ընդհանուր պարտավորությունները նվազել են 3.0%-ով և կազմել 920.0 մլրդ դրամ:

Հաշվետվության մեջ մի ուշագրավ կետ կա. բանկերի կողմից տրամադրված վարկերի մակարդակը նվազել է 4.0%-ով, իսկ վարկային կազմակերպությունների և գրավատների նկատմամբ պարտավորություններն ավելացել են, համապատասխանաբար, 2.7% և 3.1%-ով։

Այս համակարգի հետ առնչված ցանկացած մարդ գիտի, որ բանկային վարկերի պայմաններն ավելի հարմար են, տոկոսադրույքներն էլ ավելի ցածր (համեմատության մեջ)։ ՈՒՎԿ-ներում և գրավատներում վարկ ստանալն ավելի հեշտ է և ավելի կարճ ժամանակ է պահանջում։ Սակայն տոկոսադրույքն ավելի բարձր է։

Ու երբ մեր հայրենակիցները բանկերից գնում են դեպի վարկային կազմակերպություններ ու գրավատներ, դա նշանակում է, որ նրանք այլ ելք չունեն և պատրաստ են ավելի բարձր տոկոսով վարկ վերցնել՝ օրվա կարիքները հոգալու համար։

Այս մասին ԿԲ հաշվետվության մեջ, բնականաբար, չի նշվում։ Փոխարենը՝ ԿԲ զեկույցի հեղինակները փորձել են այս վիճակագրության մեջ լուսավոր կետ գտնել. դա վկայում է սպառողական վարկավորման շուկայում մրցակցության բարձրացման մասին:

Չնայած մյուս կողմից նշվում է, որ որպես սպառողական վարկավորումը խոչընդոտող հիմնական գործոններ շարունակում են մնալ տնային տնտեսությունների եկամուտների կրճատումը, ինչպես նաև պարտքի բեռի բարձր մակարդակը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Կառավարության նիստը-ՈՒՂԻՂ

Այն ուղիղ միացմամբ կարող եք դիտել մեր կայքում:

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան: