Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերը վարկերի ժամանակացույցի հարցում անհատական կաշխատեն հաճախորդների հետ

Վերադարձ լուրերի բաժին

18:41 , 14 Մարտ 2020

Բանկերը բոլոր հաճախորդներին կցուցաբերեն անհատական մոտեցում, որպեսզի վերջիններս չկանգնեն վարկերի մարման խնդրի առաջ։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ֆեյսբուքի տեսաուղերձի ընթացքում: «Երկուշաբթի օրը ԿԲ–ն նամակով դիմել է բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները։ Խոսքը վերաբերում է զբոսաշրջության և ծառայություններ մատուցողների ոլորտին, ինչպես, օրինակ` հյուրատնային, ռեստորանային ոլորտում գործող հաճախորդներին»,–ասել է գործադիրի ղեկավարը։ Նրա խոսքով` բանկերն իրենց հաճախորդների հետ կաշխատեն անհատական մոտեցմամբ, նրանք կերկարացնեն վարկերի ժամկետը, կվերանայեն տոկոսադրույքները։ Նշված փոփոխություների արդյունքում, ըստ Փաշինյանի, չի վատանա հաճախորդների վարկային պատմությունը, նրանք խնդիրների լուծման համար ժամանակ կունենան։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին վճարել դրոշմանիշային վճարը

Հակառակ դեպքում կոմիտեն ստիպված կլինի իրականացնել վարչարարություն։

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար: