Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերը՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում. ով որքան է վճարել

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 28 Ապրիլ 2017

Հայաստանում գործող 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե են վճարել ընդհանուր առմամբ 9 մլրդ 825.6 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ պետական եկամուտների կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկից։

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 17 բանկերը ավելացրել են հարկերը 1 մլրդ 229 մլն դրամով կամ 14.3%-ով։ Բանկերից 12-ը ավելացրել են հարկերը, 5-ը՝ նվազեցրել։

Խոշորագույն հարկատու բանկը առաջին եռամսյակի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկն է։ Այս ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ հարկերն ավելացրել է 304.3 մլն դրամով և հասցրել 1 մլրդ 193.8 մլն դրամի՝ հանգրվանելով խոշոր հարկատուների ցանկի 21-րդ տեղում։

Պետբյուջե վճարված հարկերի ծավալով հաջորդը ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլն է (1 մլրդ 5.6 մլն դրամ, 24-րդ տեղ), երրորդը՝ Անելիք բանկը (972 մլն դրամ, 26-րդ տեղ)։

Չորրորդ խոշոր հարկատու-բանկը Ամերիաբանկն է, իսկ առաջին հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը։

Բանկերի վճարած հարկերը և դրանց փոփոխությունը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, ներկայացված են B4B PRO համակարգի այս աղյուսակում։

 

banks1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է