Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկերը՝ Հայաստանում և Արցախում. ով քանի մասնաճյուղ ունի (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

12:47 , 26 Ապրիլ 2017

B4B PRO համակարգի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության 17 առևտրային բանկերը միասին 2017 թվականի ապրիլի 26-ի դրությամբ ունեն 541 մասնաճյուղ։ Այս թվի մեջ մտնում են բանկերի գլխամասային գրասենյակները և Արցախում գործող մասնաճյուղերը։ Տվյալները հիմնված են բանկերի պաշտոնական կայքերի տեղեկատվության վրա։

Ով քանի մասնաճյուղ ունի

Մասնաճյուղերի թվով առաջատարները երկուսն են՝ Արդշինբանկը և ՎՏԲ-Հայաստան բանկը, որոնք ունեն 67-ական մասնաճյուղ։ Նրանց հաջորդում են Արարատբանկը (63) և ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը (59)։

Արդշինբանկի և Արարատբանկի մասնաճյուղերի թիվը նախորդ տարվա սկզբի համեմատ աճել է, ինչը պայմանավորված է այդ բանկերի կողմից այլ բանկերի ձեռքբերմամբ։

 

Bank-Branches1

Ինչպես տեսնում եք, մասնաճյուղերի քանակը ուղղակի կապ չունի բանկի մեծության հետ։ Օրինակ՝ ակտիվների մեծությամբ ամենախոշոր՝ Ամերիաբանկը, ունի 14 մասնաճյուղ, HSBC Հայաստանը՝ 9 մասնաճյուղ։ Մասնաճյուղերի թիվը թույլ է տալիս պատկերացում կազմել՝ բանկը շեշտը դնում է մանրածախ բանկինգի վրա (ինչի համար մասնաճյուղերի ցանցը պետք է ընդարձակ լինի), թե ավելի շատ նախընտրում է աշխատել խոշոր հաճախորդների հետ։

Մարզային բաշխվածությունը

541 մասնաճյուղերի մեծ մասը՝ 248-ը գտնվում են Երևանում։ Մայրաքաղաքին հաջորդում են Շիրակի, Կոտայքի մարզերը (39-ական մասնաճյուղ) և Լոռու մարզը (35 մասնաճյուղ)։

Ամենից քիչ մասնաճյուղեր գործում են Վայոց Ձորի մարզում։

bank-branches2

Առաջին հայացքից՝ յուրաքանչյուր մարզում մասնաճյուղերի թիվը պայմանավորված է տվյալ մարզի բնակչության թվով. որքան շատ բնակիչ՝ այնքան շատ մասնաճյուղեր։ Սակայն այդ համամասնությունը լուրջ շեղումներ ունի։

Հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի բնակչության թիվը՝ մենք կազմել ենք, այսպես ասած, մասնաճյուղային հագեցվածության աղյուսակ։ Հաշվարկել ենք, թե յուրաքանչյուր 10 հազար բնակչին միջինը քանի՞ մասնաճյուղ է բաժին ընկնում։

Հանրապետության մասշտաբով՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին բաժին է ընկնում 1.7 մասնաճյուղ։

Երևանում այդ ցուցանիշը 2.3 է, իսկ, օրինակ, Արարատի մարզում՝ 0.8։ Այսինքն՝ մայրաքաղաքը 2.5 անգամ ավելի հագեցած է մասնաճյուղերով, քան Արարատի մարզը։

bank-branches3

Սա նշանակում է, որ մասնաճյուղային ցանցի ընդլայնման հարցում բանկերը հաշվի են առնում ոչ միայն բնակչության թիվը, այլ մի շարք ուրիշ գործոններ (բնակչության եկամուտները, սոցիալ-տնտեսական վիճակը, այլ կառույցների, օրինակ` վարկային կազմակերպությունների առկայությունը և այլն)։

Արցախ

Արցախում գործում են հայաստանյան բանկերի 32 մասնաճյուղեր։ Այստեղ մասնաճյուղեր ունեն 17 առևտրային բանկերից 7-ը։

Մասնաճյուղերի ամենամեծ ցանցը, բնականաբար, ունի Արցախբանկը՝ 16 մասնաճյուղ։ Հայբիզնեսբանկը Արցախում ունի 7 մասնաճյուղ, Արդշինբանկը՝ 3։

 

Bank-Branches4

Նշենք, որ առանձին բանկերի մասնաճյուղերի մարզային բաշխվածության և դրանց թվի փոփոխության մասին կարելի է օնլայն տեղեկատվություն ստանալ՝ բաժանորդագրվելով B4B PRO համակարգին (տեղեկությունների համար՝ գրեք մեզ info@b4b.am):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին