Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային քաղվածքներ. այն, ինչ պետք է իմանա բանկի ցանկացած հաճախորդ

Վերադարձ լուրերի բաժին

20:23 , 15 Օգոստոս 2016

Այս տարվա հուլիսի 1-ից ուժ մեջ են մտել Կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ բանկային քաղվածքների միանման ձևանմուշները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, բանկային հաշիվներից, վճարային քարտերից կամ սպառողական վարկերից օգտվող քաղաքացիները, պարզ և միասնական ամսական քաղվածքների միջոցով հուլիսի 1-ից պետք է կարողանան հեշտությամբ հետևել իրականացված գործարքներին:

Ֆինանսական ծառայությունների վերաբերյալ սպառողներին տրամադրվող քաղվածքներից օգտվելիս քաղաքացիները հաճախ դժվարանում են ստուգել կատարված մուտքերի, ելքերի, սառեցումների, ապասառեցումների, ապաարգելադրումների վերաբերյալ տեղեկությունները:
Քաղվածքները երբեմն բարդ են, պարունակում են խիստ մասնագիտական տերմիններ, և քանի որ վերջիններս թողարկվում են տարբեր ֆինանսական կազմակերպությունների կողմից, տարբեր ձևաչափերի են:

Նոր ձևաչափի քաղվածքները պարզ են, պարունակում են տեղեկատվություն սառեցումների, ապասառեցումների, արգելադրումների, ապաարգելադրումների, փոխարժեքի վերաբերյալ: Քաղվածքներում ներառված տեղեկատվությունը տրամադրվելու է Unicode տիպի տառատեսակով:

Ի դեպ, շատ կարևոր տեղեկատվություն, որն անկասկած կհետաքրքրի բանկի հետ առնչություն ունեցած կամ ունեցող ցանկացած անձի։

Անկախ նրանից, դուք վարկառու եք, թե ավանդատու՝ բանկը պարտավոր է ձեզ երեսնօրյա պարբերականությամբ պարտադիր ներկայացման տեղեկատվություն (քաղվածք) ներկայացնել։ Բանկը դա սովորաբար անում է փոստային առաքման միջոցով, սակայն հաճախորդի գրավոր համաձայնությամբ՝ այդ տեղեկատվությունը կարող է մատուցվել էլեկտրոնային փոստի միջոցով կամ բանկի տարածքում։

Ըստ բանկային օրենսդրության՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությունը էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է: Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու, այդ թվում` սպառողի համար ոչ բարենպաստ իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի պարտադիր ներկայացման տեղեկատվությունը փոստային կապով ստանալու իր իրավունքից:

Մի խոսքով, եթե դուք գրավոր համաձայնություն չեք տվել, որ քաղվածքը բանկում եք ստանալու, և փոստով էլ քաղվածքներ չեք ստացել, ապա դա ձեր իրավունքի խախտում է։ Ու եթե դուք դա կարողանաք ապացուցել, ապա բանկը ձեր իրավունքների խախտման համար ձեզ պետք է 300 հազար դրամ տուգանք վճարի։

Այնպես որ, մի անտեսեք քաղվածքները։ Դրանք ավելի կարևոր են, քան կարող են թվալ։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր բիզնեսի մեծացող դժգոհությունը

2018 թվականի առաջին կիսամյակի՝ ներքին առևտրաշրջանառության պաշտոնական տվյալները մի հետաքրքիր կողմ ունեն։

Երևանի և ՀՀ մարզերը՝ որպես արտահանողներ. որտեղից որքան է արտահանվում (գծապատկեր)

Արտահանման 42%-ը՝ 489 մլն դոլար, բաժին է ընկնում մայրաքաղաքին։

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: