Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային տոկոսադրույքները օգոստոսին աճել են

Վերադարձ լուրերի բաժին

10:01 , 08 Հոկտեմբեր 2018

ՀՀ առևտրային բանկերի կողմից մինչև մեկ տարի ժամկետով միայն դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 2018 թվականի օգոստոսին կազմել է 12.75%։ Հուլիսին այն 11.87% էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական ծառայության զեկույցից։

Փաստորեն, նախորդ ամիսների որոշակի նվազումից հետո՝ վարկային տոկոսադրույքը օգոստոսին աճել է 0.88 տոկոսային կետով, սակայն շարունակում է ավելի ցածր մնալ, քան մարտին։

Մինչև 1 տարի ժամկետով ներգրավված դրամային ավանդների տոկոսադրույքը նույնպես աճել է և հուլիսի 8.69%-ից՝ օգոստոսին հասել 9.14%-ի։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: