Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային սկանդալ. Ադրբեջանն անցում է կատարում մանաթի լողացող փոխարժեքի․ «Նեզավիսիմայա գազետա»

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:48 , 15 Դեկտեմբեր 2016

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարության տնտեսական բլոկի անդամներին 15 օրում մշակել երկրի ֆինանսական կայունության վերականգնմանը ուղղված միջոցառումների ծրագիր, գրում է «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը։ Պատճառը, որը Ալիևին ստիպել է միջամտել ստեղծված իրավիճակին, արժութային շուկայում առաջացած աժիոտաժն է, մասնավորապես առանձին բանկերի կողմից օտարերկրյա արժույթով գործողությունների դադարեցումը, որը երկրում «սև շուկայի» ակտիվացման պատճառ է դարձել։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Վահիդ Ահմեդովը հայտնել է, որ Ֆինանսական կայունության խորհուրդն ինտենսիվ կերպով աշխատում է հանձնարարված պլանի մշակման վրա։ Գործընթացին միացել են իրավապահ մարմիններն ու Ֆինանսական շուկաների հսկողության հարցող պալատը, որոնք ակտիվ քայլեր են ձեռնարկում արժութային սև շուկայի աշխուժացումը կասեցնելու նպատակով։ Արդեն իսկ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ «սև շուկայի» հետ առնչվողներ են ձերբակալվել։ «Վերջին 2 օրում «սև շուկան» չի գործել։ Դոլար չեն վաճառել նաև բանկերը»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Իշխանությունների անցկացրած հետաքննությունը պարզել է, որ որոշ բանկերի ղեկավարներ դոլար են մատակարարել «սև շուկային»՝ հավելյալ եկամուտ ապահովելու նպատակով։ Բանկային ոլորտում իսկական սենսացիա է առաջացրել «Մեժբանկի» կառավարման խորհրդի նախագահ Էլմար Մամեդովի պաշտոնանկությունը Դիտորդական խորհրդի կողմից, որը բանկում չէր էլ հասցրել մեկուկես տարի աշխատել։

Haqqin.az-ի տվյալով՝ Մամեդովը ձերբակալվել ու հարցաքննվել է երկրում դոլարի անբավարարության շուրջ արհեստական սպեկուլյացիաներ առաջացնելու, «սև շուկայի» գործունեությունը անօրինական կերպով խթանելու մեղադրանքով, որտեղ դոլարները վաճառվում էին Ադրբեջանի Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքից բարձր գնով։ Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև AzerTurkBank-ի ղեկավար ֆարհադ Ադըլգյոզալովին։ Վերջինս կարողացել է կարճ ժամանակահատվածում վաստակել հարյուր հազարավոր դոլարներ։

Մինչ այդ, շուկայում ստեղծված իրավիճակի կայունացման նպատակով ադրբեջանական իշխանությունները որոշել են անցում կատաևել մանաթի լողացող փոխարժեքի։ Այս որոշումն իր արտացոլումն է գտել Ադրբեջանի ազգային էկոնոմիկայի ռազմավարական «ճանապարհային քարտեզում», որն օրերս հաստատել էր Ադրբեջանի նախագահը։

«Ադրբեջանի Կենտրոնական բանկը 2017 թվականին կապահովի լիարժեք անցում մանաթի լողացող փոխարժեքի ռեժիմի։ Տվյալ քայլի արդյունավետությունը կապահովի ներկրվող արտադրատեսակների մասնաբաժնի կրճատում սպառողական զամբյուղում։ Մանաթի լողացող փոխարժեքի անցնելու ևս մեկ պայման է ներքին ֆինանսական շուկայի զարգացումն ու փոխարժեքների ռիսկերից ապահովագրումը»,- ասված է ռազմավարական «ճանապարհային քարտեզում»։ Ադրբեջանի ԿԲ վարչության նախագահ Էլման Ռուսթամովը, մեկնաբանելով հարցը, ասել է լրագրողներին, որ դա «պահանջում է լուրջ նախապատրաստություն ու մի շարք կառուցվածքային խնդիրների լուծում»։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նոր փոխարժեքային ռեժիմի անցումը հնարավոր է արդեն 2017թ. հունվարին, նա նշել է, որ նման պլաններ չկան և որ ԿԲ-ի գլխավոր խնդիրն է «մակրոտնտեսկան կայունությունն ապահովելը»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը դուրս է մնացել ազատ ինտերնետ ունեցող երկրների շարքից (ինֆոգրաֆիկա)

Freedom House կազմակերպությունը հրապարակել է Ինտերնետի ազատության 2017 թվականի զեկույցը։

Սերժ Սարգսյանը բացառել է ԵՄ հետ կնքվելիք համաձայնագրում ԵԱՏՄ հետ հակասությունների առկայությունը

Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի վերջին կնքվելիք համաձայնագիրը նպատակ ունի խորացնել համագործակցությունն այդ կառույցի հետ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 25-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները