Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

10:49 , 19 Սեպտեմբեր 2017

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի ամփոփ տվյալներից, որոնք վերցված են բանկերի հաշվետվություններից։

Հունիսի վերջի համեմատ բանկային ոլորտի կապիտալիզացիան նվազել է 7.4 մլրդ դրամով։

BANK-CAP-1

Ընդհանրապես, 2017 թվականի հունիսը հայաստանյան բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալի մեծության տեսանկյունից ռեկորդային է եղել։

Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը 2014 թվականի դեկտեմբերին փոխեց ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը՝ 5 մլրդ դրամից հասցնելով 30 մլրդ դրամի։ Գործող բանկերը 2 տարի ժամանակ ունեին՝ պետք է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը իրենց կապիտալը համապատասխանեցնեին ԿԲ նոր պահանջին։

Ինչպես երևում է ստորև բերված գծապատկերում, բանկային ոլորտը կապիտալի հիմնական համալրումը կատարեց 2016 թվականի ընթացքում, հատկապես՝ այդ տարվա վերջին ամիսներին։

Այս 2 տարվա ընթացքում ՀՀ առևտրային բանկերի թիվը 21-ից նվազեց 17-ի։ Շուկան լքեցին Պրոկրեդիտ Բանկը, Զարգացման հայկական բանկը, Առէկսիմբանկը և ԲՏԱ-Հայաստան բանկը։

BANK-CAP-2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

«Նոր Հայաստանի» տնտեսական աճը` թվերով

2018թ-ի մայիս-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8.8%-ով:

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին