Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

Բանկերի կողմից հաճախորդներին տրվել են վարկային արձակուրդներ և նույնիսկ ֆինանսավորման սակավության պարագայում բանկերը շարունակել են տնտեսության վարկավորումը, այդ թվում ապահովելով Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացումը: Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասն անդրադարձել է վարկային արձակուրդների տրամադրմանը և դրա հնարավոր ռիսկերին։

Վարկային արձակուրդի դեպքում բանկը շարունակելով կատարել ավանդատուների նկատմամբ իր պարտավորությունները, մյուս կողմի հետ գալիս է համաձայնության՝ հետաձգել վճարումները. բնականոն գործունեության ընթացքում բանկը ավանդատուների նկատմամբ իր ունեցած պարտավորությունները իրականացնում է վարկառուների կարարած մարումների հաշվին: Նրա խոսքով, այս տարիների ընթացքում բանկային համակարգը ավանդների տոկոսների տեսքով իրականացրել է տարեկան ՀՆԱ-ի 2.5 տոկոսի չափով՝ մոտ 120-130 մլրդ դրամի վճարումներ: Վարկային արձակուրդի դեպքում ավանդը մարելու համար բանկը պետք է ունենա որոշակի միջոցներ: Եթե բանկը ունենում է այդ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, նա դիմում է Կենտրոնական բանկին՝ իրացվելիություն ստանալու համար: Սակայն այդ իրացվելիությունն ունի գին: Այսինքն, երբ որ վարկը չի մարվում՝ բանկին անհրաժեշտ են լինում ֆինանսական միջոցներ՝ իր պարտավորությունները կատարելու համար և նա ստիպված կատարում է ծախսեր՝ իրացվելիություն ապահովելու համար: Այսինքն բանկերի ծախսերը աճում են: Մ. Գալստյանն ընդգծել է, որ վարկային արձակուրդ նորից տրամադրել նշանակում է, որ բանկերը պետք է շարունակական կրեն ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք, ինչի արդյունքում կարող է խաթարվել ընդհանուր համակարգի կայունությունը:

Մարտին Գալստյանը տեղեկացրել է, որ երեք ամիսների ընթացքում վերանայվել կամ հետաձգվել են 550 հազար ֆիզիկական և 17 հազար իրավաբանական անձի վարկային պարտավորություններ: Այս ընթացքում մոտ 1.3 տրլն դրամի վարկային պարտավորություններ հետաձգվել են և բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ: Եթե վարկային արձակուրդի տրամադրման պրոցեսը լինի շարունակական, ապա բանկային համակարգը ուղղակի չի կարողանա դիմակայել:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։