Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային համակարգում գերիշխողներ չկան

Վերադարձ լուրերի բաժին

16:25 , 27 Մայիս 2016

ՀՀ Կենտրոնական բանկը համարում է, որ ՀՀ բանկային համակարգում կենտրոնացվածության մակարդակը շարունակում է ցածր մնալ։ Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ։

Ասել է թե, բանկային շուկայում չկան, պատկերավոր ասած, օլիգոպոլիստներ, որոնք կարող են խաղի կանոններ թելադրել։

ԿԲ-ն բանկային համակարգի կենտրոնացվածությունը չափում է ըստ Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցների (Հերֆինդալ-Հիրշմանի գործակիցն ընդունում է արժեքներ 0-1 միջակայքում և բնութագրում կենտրոնացվածությունը. 0-ին մոտ արժեքները բնութագրում են կենտրոնացվածության ցածր աստիճան):

Herfindal

«Ըստ Հերֆինդալ-Հիրշմանի` ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, ընդհանուր կապիտալ) գործակիցների՝ բանկային համակարգի կենտրոնացվածությունը պահպանվել է ցածր մակարդակում, ինչը սահմանափակում է ֆինանսական կայունության վրա կենտրոնացվածության ռիսկի ազդեցության հավանականությունը»,- նշվում է ԿԲ հաշվետվության մեջ։

Նկատենք, որ այս գնահատականը վերաբերում է 2015 թվականին, երբ ՀՀ բանկային ոլորտում գործում էին 21 առևտրային բանկեր և մեկ զարգացման բանկ (Համահայկական բանկը)։

2016 թվականին կենտրոնացվածության ցուցանիշն ամենայն հավանականությամբ կբարձրանա, քանի որ ՊրոԿրեդիտ բանկն ու ԲՏԱ բանկը արդեն իսկ գնվել են հայաստանյան այլ բանկերի կողմից, իսկ մինչև տարեվերջ սպասվում են միաձուլման այլ գործարքներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի ԱԳՆ պատվիրակությանը

Հ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալ Մանաբու Հորիին:

Վարկային պայմանների բարելավում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ում

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ը, վերանայելով մի շարք վարկատեսակների տոկոսադրույքներն, առաջարկում է բոլոր առկա և պոտենցիալ հաճախորդներին այսուհետ օգտվել առավել բարելավված պայմաններից

Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս Բանկում

Կոնվերս Բանկը սկսել է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: