Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային համակարգն ունի բարձր իրացվելիություն

Վերադարձ լուրերի բաժին

17:32 , 08 Սեպտեմբեր 2020

ՀՀ ֆինանսական համակարգը կայուն և դինամիկ աճող համակարգ է, որը տարիների ընթացքում անխափան իրականացրել է միջնորդի իր գործառույթը: Այս մասին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ֆինանսական համակարգի մասնակիցները նույնպես զգացել են կորոնավիրուսի բացասական ազդեցությունը, ինչը չի խաթարել ֆինանսական ծառայություններ մատուցելու բնականոն գործընթացին:

Ֆինանսական կառույցների կապիտալը և իրացվելիության մակարդակը այս պահի դրությամբ բավարար նախադրյալներ է ստեղծում ճգնաժամին դիմագրավելու համար:

Կենտրոնական բանկի նախագահի խոսքով՝ բանկային ակտիվները և ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշի միջոցով հնարավոր է հասկանալ համակարգի կարողությունն ու էությունը: Ակտիվներ/ ՀՆԱ ցուցանիշը 2008թ.-ի 28.7 տոկոսից 2020թ.-ի առաջին կիսամյակի վերջի դրությամբ հասել է 96.1 տոկոսի, իսկ ակտիվները՝ 1 տրլն 24 մլնից հասել են 6 տրլն 128 մլրդի:

Հայաստանում ավանդները մշտապես սինխրոն կերպով աճել են վարկերին զուգընթաց: Կորոնավիրուսի ճգնաժամով պայմանավորված վերջին շրջանում ավանդների աճի տեմպը որոշակիորեն դանդաղել է, մինչդեռ վարկերը աճել են: Կենտրոնական բանկի միակ մտավախությունն այն է, որ եթե եկամուտները չվերականգնվեն և համավարակի տարածման պայմաններում ստեղծված իրավիճակը երկարի, իսկ տնային տնտեսությունների ու ֆիրմաների մոտ եկամտի նվազում դիտվի, ապա հնարավոր է, որ վարկերը ևս աճի տեմպի դանդաղում ունենան:

Վարկավորումը հիմնականում իրականացվել է երեք ուղղություններով՝ հիփոթեքային, սպառողական, բիզնես և գյուղատնտեսական վարկավորում:

Հիփոթեքային վարկերի տարեկան աճի տեմպը եղել է 15 տոկոս՝ 2009թ.-ի 84 մլրդ-ից այս պահին հասնելով 417 մլրդ դրամի:

Սպառողական վարկերը 2009թ.-ի 175 մլրդից հասել են 957 մլրդ դրամի՝ միջին տարեկան աճի տեմպը կազմել է 15.9 տոկոս:

Արագանցիկ աճ արձանագրվել է բիզնես և գյուղատնտեսական վարկավորման գծով 2009թ.-ի 360 մլրդից ներկայում հասնելով 2 տրլն 157 մլն դրամի՝ միջին տարեկան աճի տեմպը 16.9 տոկոս:

Բանկային կապիտալի համարժեքության ցուցանիշը, որը ցույց է տալիս ակտիվների նկատմամբ տոկոսային հարաբերակցությունը և ռիսկով կշռված ակտիվները, այս պահի դրությամբ կազմում է 17.2 տոկոս: Այստեղ ներառված չեն վարկային արաձակուրդների ընթացքում կուտակված ռիսկերը: Բանկային կապիտալը կազմում է մոտ 900 մլրդ դրամ:

ՀՀ բանկային համակարգի իրացվելի միջոցներ և ակտիվներ հարաբերակցության համար Կենտրոնական բանկը որպես նվազագույն սահմանաչափ սահմանել է 15 տոկոսը, սակայն այդ ցուցանիշն այս պահին կազմում է 26.6 տոկոս: Իսկ բարձր ակտիվների հարաբերությունը իրացվելի պարտավորություններին այս պահի դրությամբ կազմում է 118.6 տոկոս՝ նվազագույն սահմանաչափ սահմանվել է 60 տոկոսը, ինչը նշանակում է, որ ՀՀ բանկային համակարգում առկա է բարձր իրացվելիություն:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: