Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի

Վերադարձ լուրերի բաժին

19:44 , 28 Ապրիլ 2020

«Հայաստանյան բանկային համակարգը շարունակում է իր բնականոն գործունեությունը։ Չնայած տարածաշրջանի ֆինանսական շուկաներում և առանձին երկրներում տեղի ունեցող բացասական երևույթներին՝ մեր բանկային համակարգը շարունակում է մնալ բավարար կապիտալացված և իրացվելի՝ շարունակելով անխափան սպասարկել իր հաճախորդներին։ Առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը։ Դեռևս մարտ ամսին ՀՀ առևտրային բանկերը հայտնել են, որ ֆիզիկական անձանց կողմից առաջիկա երկու ամսվա ընթացքում վարկային մարումներ չիրականացնելու դեպքում նրանց անունները չեն ներառվի, այսպես կոչված, «սև ցուցակներում», իսկ իրավաբանական անձանց դեպքում կկիրառվի անհատական մուտեցում, բանկերը նրանց նույնպեսկաջակցեն։

ՀՀ բանկերը շնորհակալություն են հայտնում իրենց այն հաճախորդներին, ովքեր այս ընթացքում այնուամենայնիվ որոշել են կատարել իրենց վարկային պարտավորությունները՝ այդ վարքագծով նպաստելով բանկային համակարգի ամրությանը։

Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր բանկերի բոլոր հաճախորդներին մեզ հետ լինելու համար և կոչ ենք անում շարունակել օգտվել առցանց ծառայություններից»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: