Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բանկային համակարգը ետ է մնացել տնտեսական աճի տեմպից

Վերադարձ լուրերի բաժին

23:18 , 28 Մայիս 2016

2015 թ. ընթացքում անվանական ՀՆԱ-ի աճի տեմպը գերազանցել է բանկային համակարգի հիմնական հաշվեկշռային ցուցանիշների աճի տեմպերը, ինչի արդյունքում արձանագրվել է բանկային համակարգի միջնորդությունը բնութագրող հիմնական ցուցանիշների նվազում:

Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի ֆինանսական կայունության հաշվետվությունում, բանկային համակարգի ակտիվների ու ՀՆԱ-ի և վարկերի ու ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշները նվազել են 6.0 և 5.5 տոկոսային կետով և կազմել, համապատասխանաբար, 68.5% և 39.8%:

Ավանդների (ներառյալ ոչ ռեզիդենտների ավանդները) ու ՀՆԱ-ի և փողի զանգվածի ու ՀՆԱ-ի հարաբերակցության ցուցանիշները աճել են 0.5 և 0.2 տոկոսային կետով` կազմելով համապատասխանաբար 35.4% և 37.1%: Տարվա ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 9.6%-ով (44.9 մլրդ դրամով), իսկ ընդհանուր ակտիվները` 1.4%-ով (46.2 մլրդ դրամով):

Արդյունքում, ընդհանուր կապիտալի և ակտիվների հարաբերակցության ցուցանիշը աճել է 1.1 տոկոսային կետով և կազմել 14.9%: Ընդհանուր կապիտալի աճը տեղի է ունեցել կանոնադրական կապիտալի աճի հաշվին: 9 բանկ համալրել է կանոնադրական կապիտալը 74.0 մլրդ դրամի չափով, որից 68.4 մլրդ դրամը համալրվել է արտաքին աղբյուրների հաշվին: Արդյունքում, ոչ ռեզիդենտների մասնակցության մասնաբաժինը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում աճել է 1.2 տոկոսային կետով և կազմել 67.7%:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բնակվարձերը Հայաստանում նվազել են. պաշտոնական վիճակագրություն

Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: