Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան». Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

16:39 , 09 Նոյեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում հանդիպում է ունեցել Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետի պաշտոնական կայքում այդ մասին հաղորդագրություն տարածվեց, և Փաշինյանի ելույթից մի հատված տեղադրվեց։

Սակայն շատ ավելի հետաքրքիր էր այդ հանդիպման հարցուպատասխանի մասը, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀՀ բնակչության աշխատասիրության մասին։

«Աշխատանքը ամենակարևոր բանն է։ Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե աշխատանք լինի, աշխատենք։ Հետո մի քիչ հարցուփորձ ենք անում, տեսնում ենք այդ նույն գյուղում, նույն տեղում, որտեղ իրենք մեզնից աշխատանք են պահանջում, 50 մետր այն կողմ թափուր աշխատանք կա։ Եվ սեփականատերը ասում է՝ 4 տարի ես չեմ կարողանում 2 մարդ ընդունել աշխատանքի, որովհետև մարդիկ չեն գալիս աշխատելու։ Ինչո՞ւ չեն գալիս աշխատելու։ Որովհետև աղքատության նպաստ են ստանում։ Մտածում են՝ եթե աշխատեն, այդ աղքատության նպաստից կզրկվեն։ Դա էլ 25 հազար դրամ է… Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան։ Հեռուստացույց չեն գնում, որ աղքատության նպաստ ստանան։ Եվ մենք այսօր մեր երկրում հասել ենք մի իրավիճակի, երբ 350 հազար մարդ աշխատում է, և այս 350 հազարի աշխատանքի արդյունքը բաժանվում է 800 հազար մարդու մեջ։

Պատկերացնո՞ւմ եք մեր երկիրն ինչ վիճակում է, որ 350 հազար մարդ աշխատում է, և 800 հազար մարդ պահանջում է այդ 350 հազար մարդուց, ասում է՝ մեր նպաստը լավացրու, մեր առողջապահությունը անվճար դարձրու, մեր ճանապարհները կառուցիր, մեր թոշակները, աշխատավարձերը բարձրացրու։ Ոչ ոք չի ասում՝ այս 350 հազար մարդիկճռռումեն, մնացած 800 հազարն ուզում են որ նրանք ավելի շատ ճռռան։ Մեր խնդիրն այն չէ, որ այս 350 հազար մարդուն բռնենք քամենք այնքան, որ ասեն՝ չենք ուզում, էս էլ ձեզ, էսպեչատն էլձեզ, մենք կգնանք Ղազախստանում կաշխատենք, որտեղ  մեզ վրա բեռը այդքան շատ չի։  Մենք պետք է այնպես անենք, որ այս 800 հազար չաշխատող կամ արդյունք ստեղծող մարդկանց թվից տեղափոխվեն աշխատող մարդկանց թիվը։ Սա ամենակարևոր բանն է»։

Նիկոլ Փաշինյանը նաև ասում է, որ իր կառավարությունը պիտի մարդկանց քաջալերի աշխատանքի. «Որովհետև պարապ նստած՝ մենք ոչ մի խնդիր չենք լուծելու։ Մենք պետք է աշխատենք և պետք է վերադարձնենք ի վերջո մեր ժողովրդի բացառիկ աշխատասեր, տաղանդավոր, ստեղծող ժողովրդի իմիջը։ Սա է մեր քաղաքականության առանցքային նպատակը»։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Հայաստանի տնտեսական զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ցածր արտադրողականությունն է (տեսանյութ)

Մրցունակ մասնավոր հատված ունենալու համար կազմակերպությունները պետք է անցնեն երկար ճանապարհ։