Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաղդասարովը 40 մլն դոլարով վաճառել է իր ընկերությունը «Ռոսնեֆտին»

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 26 Նոյեմբեր 2015

Ռուսական Ռոսնեֆտը գնել է հայաստանյան «Պետրոլ Մարկետ» ընկերությունը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով «Ռոսնեֆտի» պաշտոնական փաստաթղթերին։ Գործարքի արժեքը 40 մլն դոլար է (մոտ 2.7 մլրդ ռուսական ռուբլի)։

Թեպետ հաղորդագրությունը նոր է հրապարակվում, սակայն գործարքն իրականում ավելի շուտ է տեղի ունեցել։ «2015 թվականի օգոստոսին ընկերությունն ավարտեց Պետրոլ Մարկետ ՍՊԸ-ի 100% բաժնեմասի ձեռքբերման գործարքը, որին պատկանում են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ավտոլիցքավորման կայաններ և նավթաբազային տնտեսություն»,- նշվում է ընկերության հաշվետվության մեջ։

Նշենք, որ ըստ ՀՀ պետռեգիստրի տվյալների՝ «Պետրոլ Մարկետ»-ը պատկանում է հայաստանյան գործարար Միխայիլ Բաղդասարովին և հիմնադրվել է 2014 թվականի փետրվարի 28-ին։

«Ռոսնեֆտի» փաստաթղթերում նաև նշվում մեկ այլ ընկերության՝ Trican Well Service-ի գնման մասին, որի համար «Ռոսնեֆտը» վճարել է 150 մլն դոլար։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է