Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բալային համակարգի անցնելուց հետո տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

14:21 , 17 Մայիս 2019

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի անցնելուց հետո կանխատեսվում է, որ տուգանքներից գոյացող գումարները կնվազեն 2.7 մլրդ դրամով: Այդ մասին մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը: «Եթե կոպիտ ասենք, այս 2.7 մլրդ դրամը փոխարինվում է բալով: Դա արդեն պետական հոգածության խնդիր է, և պետբյուջեից անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն համապատասխան միջոցներ ոստիկանությունում համապատասխան ծախսերն իրականացնելու համար»,- ասաց Խաչատրյանը:

Պատգամավորը նշեց, որ բալային համակարգով առավելագույն տուգանքի չափը, ներկայիս 500 հազար դրամի փոխարեն, լինելու է 29 հազար դրամ: Նրա խոսքով` այս փոփոխության միջոցով կբարձրանա երթևեկության անվտանգության մակարդակը:

«Երթևեկության անվտանգության մակարդակը կբարձրանա, որովհետև այս համակարգով վարորդները վտանգի տակ են դնում տրանսպորտային միջոցներ վարելու իրենց իրավունքը»,- նշեց պատգամավորը: Կառավարությունը մայիսի 16-ի նիստում հավանություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները: Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի ընդունումից 6 ամիս անց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ