Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաժնետոմսերի շուկան պասիվացել է, պարտատոմսերինը՝ ակտիվացել. ՀՀ ֆոնդային բորսայի շարժը 2017թ.

Վերադարձ լուրերի բաժին

08:40 , 12 Մարտ 2018

 

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տրամադրած տվյալների`Հայաստանի Ֆոնդային բորսայում կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել է 98 մլրդ 622.9 մլն դրամ։

Գործարքների մեծ մասը՝ 66%-ը (65.1 մլրդ դրամ) պետական պարտատոմսերով կատարված գործարքներն են։

Կորպորատիվ պարտատոմսերով կատարված գործարքների ընդհանուր ծավալը 2017 թվականին կազմել է 19 մլրդ դրամ, բաժնետոմսերով գործարքներինը՝ 12.06 մլրդ դրամ, ռեպո համաձայնագրերը՝ 2.5 մլրդ դրամ (տես գլխավոր նկարի գծապատկերը)։

2016 թվականի համեմատ արժեթղթերի շուկան փոքր-ինչ ակտիվացել է. գործարքների թիվն ավելացել է մոտ 1.4 մլրդ դրամով կամ 1.42%-ով։

Այս ակտիվացումը պայմանավորված է գլխավորապես պարտատոմսերով։

Այսպես, ֆոնդայում փորսայում պետական պարտատոմսերով կատարված գործարքների թիվը 2016 թվականի համեմատ աճել 11.3 մլրդ դրամով կամ 21%-ով։ Ոչ պետական (կորպորատիվ) պարտատոմսերով կատարված գործարքների թիվն աճել է 7.5 մլրդ դրամով կամ 65.4%-ով։

arjetxter2

Ռեպո համաձայնագրերի ծավալը հարաբերական առումով ամենաշատն է աճել՝ մոտ 21 անգամ, սակայն բացարձակ մեծությամբ հավելաճը 2.3 մլրդ դրամ է։

Նվազում գրանցվել է միայն բաժնետոմսերի շուկայում։ Բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալը 2016 թվականի համեմատ նվազել է 19.8 մլրդ դրամով կամ 62.1%-ով։

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը:

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո: