Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաժանորդների թիվն աճել է, եկամուտները՝ նվազել. Բջջային կապի շուկայի պատկերը

Վերադարձ լուրերի բաժին

16:39 , 19 Հոկտեմբեր 2016

2016 թվականի երկրորդ եռամսյակի վերջում ՀՀ բջջային կապի 3 օպերատորների («Ղ-Տելեկոմ» (Vivacell),  «Արմենտել» (Beeline) և  «Յուքոմ» (Ucom, նախկին Orange)) շարժական կապի ակտիվ բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 3 մլն 456.2 հազար: Այս մասին են վկայում նրանց կողմից հրապարակված հաշվետվությունների տվյալները։

Այդ թվում, Vivacell-ի բաժանորդների թիվը 2 մլն 106 հազար է, Beeline-ինը՝ 863.5 հազարի, Ucom-ինը՝ 486.7 հազար։

Շարժական կապի ակտիվ բաժանորդների մոտավորապես 61%-ը բաժին է ընկնում Vivacell-ին։

 

  Նախորդ տարվա առաջին կիսամյակի վերջի համեմատ՝ այսինքն, 1 տարվա ընթացքում, շարժական կապի ակտիվ բաժանորդների թիվն աճել է 111 հազարով։ Այդ թվում՝ Vivacell-ի բաժանորդների թիվն աճել է մոտ 86 հազարով, Beeline-ինը՝ 48.5 հազարով, իսկ Ucom-ի բաժանորդների թիվը նվազել է 22.9։

 

Ինչ վերաբերում է հասույթին, ապա բոլոր 3 ընկերությունների համար 2016 թվականը այնքան էլ հաջող չի ընթանում. շարժական կապի ծառայություններից ստացված հասույթը այս տարվա առաջին կիսամյակում էապես նվազել է։

Այսպես, մենք դիտարկել ենք 3 ընկերությունների՝  «Ղ-Տելեկոմ» (Vivacell),  «Արմենտել» (Beeline) և  «Յուքոմ» (Ucom, նախկին Orange) ընկերությունների եռամսյակային ցուցանիշները՝ նրանց կողմից հրապարակված հաշվետվությունների հիման վրա։

MOBILE02

Այսպես, ընկերությունների ընդհանուր եկամուտը շարժական կապից և հարակից գործունեությունից 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 49.07 մլրդ դրամ։ 2015 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցնաիշը 57.3 մլրդ էր։

Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ բջջային կապի ծառայություններից ստացվող եկամուտը նվազել է մոտ 8.3 մլրդ դրամով կամ 14.5%-ով։

Նվազում ունեցել են բոլոր երեքը՝ իհարկե, տարբեր չափով։ Ամենամեծ նվազումը (6.2 մլրդ դրամ կամ 17.5%) ունեցել է Vivacell-ը։ Ucom-ի եկամուտը նվազել է 11.3%-ով, Beeline-ինը՝ 7.9%-ով։

Կարդացեք նաև՝ Բջջային օպերատորները կրճատել են գովազդային ծախսերը

 

Ինչքանո՞վ պետությունը նպաստեց ՀՆԱ-ի անկման մեղմմանը 2020թ-ին

Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:

Առանց պետության աջակցության ՓՄՁ ոլորտը չի կայանալու

Լևոն Սարդարյանն ու տնտեսագետ Կարեն Գևորգյանը խոսել են Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման անհրաժեշտության, ծագած ու հնարավոր խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը: