Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բագրատյանը 5 հրատապ քայլ է առաջարկում տնտեսական ասպարեզում

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դեմքեր

15:11 , 18 Ապրիլ 2016

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ժամանակն է, որ կարողանանք գնահատել իրավիճակը, քայլեր անել։ Եթե այսօր կա քիչ թե շատ ադեկվատ իշխանություն, որը մտածում է պետության ու ժողովրդի մասին, ապա այն պարտավոր է անել հետևյալ քայլերը։

Քաղաքական ասպարեզ։

1. Ճանաչել ԼՂՀ-ն։

2. Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում լուծել ԵՏՍ -ից դուրս գալու հարցը (ի՞նչ է մեզ տալիս մի միություն, որի 6 անդամներից 3-ը, Ղազախստան, Ղրղզստան և Ադրբեջան) բոլոր հարցերում մեզ դեմ են լինելու)։

3. Անցկացնել թափանցիկ ընտրություններ։

Տնտեսական ասպարեզ։
Հրատապ

1. Ապրանքների ներկրումն ու մաքսազերծումը կազմակերպել պայմանագրային գներով, դադարեցնել հսկիչ գներ կիրառելու պրակտիկան։

2. Անցնել դրամի ազատ փոխարժեքի, էներգետիկ փոխանցումներն անել ստերիլիզացված կուրսով։

3. Շտապ սկսել բանակցություններն Իրանի հետ գազամատակարարման հարցերով, դադարեցնել ՀՀ ազգաբնակչության տեռորը գազի գնի իջեցման մասին սուտ տեղեկատվությամբ։

4. Հանդես գալ հայտարարությամբ մենաշնորհների դադարեցման վերաբերյալ։

5. Դադարեցնել անիմաստ վարկեր վերցնելը, Հյուսիս-Հարավ շինարարությունը այսօրվա տարբերակով (ամեն անգամ Արցախ գնալիս «համոզվում ենք» այդ շինարարության «արդյունավետության» մեջ)։

Երկարատև տնտեսական բարեփոխումները կանի այն ուժը, որը կստանա ժողովրդի քվեն թափանցիկ ընտրությունների արդյունքում»։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Իլոն Մասկը 750 միլիոն դոլար է կորցրել դագաղանման ամենագնացի պատճառով

Տեսլայի նոր մոդելի ներկայացման ժամանակ պատահածը հարվածել է ընկերության արժեթղթերի գնին: