Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բագրատաշենում աշխատում են՝ կուտակումներից խուսափելու համար

Վերադարձ լուրերի բաժին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մարտ ամսվա ընթացքում եղանակային պայմաններով պայմանավորված՝ Վերին Լարսի անցակետը հիմնականում եղել է փակ: Արդյունքում առաջացել են Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կամ երրորդ երկրներ փոխադրվող ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների զգալի կուտակումներ: Դրանք առաջացել են ինչպես Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցումային կետում առկա մոտ 800 բեռնատարներից, այնպես էլ Վրաստանի տարածք արդեն իսկ հասած ավտոմեքենաներից: Տվյալ տրանսպորտային միջոցները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ այլ երկրներում հաշվառված ավտոմեքենաներ են:

Վրաստան-ՌԴ Վերին Լարսի անցակետի բացվելուց հետո այն ինտենսիվ աշխատում է: Վրաստանի համապատասխան մարմինները կազմում են 30-ական ավտոմեքենաներից կազմված շարասյուներ և մի քանի ժամ պարբերականությամբ կազմակերպում դրանց փոխադրումը Վրաստանի տարածքով համապատասխան ուղեկցմամբ՝ մինչև Վերին Լարսի անցումային կետ:

ՀՀ մաքսային մարմինները 24/7 ռեժիմով օպերատիվ կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների գործընկերների հետ և աշխատանք է տարվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի տարածքում առկա կուտակումները նվազեցնելու և ծագող խնդիրներն օպերատիվ կարգավորելու ուղղությամբ։

Ներկա պահին դեպի Վերին Լարսի անցակետ տանող Վրաստանի տարածքով անցնող ճանապարհը փակվել է եղանակային անբերանպաստ պայմանների պատճառով։

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: