Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաբկեն Թունյանն առաջարկում է իջեցնել գրավատների և փոխանակման կետերի նախատեսվող պետտուրքի չափը

Վերադարձ լուրերի բաժին

23:14 , 17 Հունիս 2019

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն առաջարկում է գրավատների, փոխանակման կետերի համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով նախատեսվող պետտուրքի չափը իջեցնել, բանկերի պետտուրքը՝ բարձրացնել: Թունյանը նման առաջարկ արեց հանձնաժողովի նիստում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ:

«Փոփոխությունների առաջարկվող փաթեթով ստացվում է, որ հիմնական բեռն ընկնում է գրավատների և փոխանակման կետերի վրա, բանկերի բեռը ևս ավելանում է, սակայն ոչ այդ չափով: Առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը վերջին 10 տարվա կտրվածքով 361 մլրդ դրամից հասել է 3.2 տրիլիոնի: Ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 53 մլրդ դրամից հասել է 368 մլրդ դրամի, իսկ գրավատների կողմից տրամադրվածների ծավալը մինչ 2012-ը աճել է, հասել 15.1 մլրդ դրամ, որից հետո վերջին տարիներին պակասել է, տատանվում է 8 մլրդ դրամի սահմաններում: Հիմա, այսինքն` այդ ոլորտը չի կարողանում դիմադրել շուկային: Հասկանում եմ, որ վերահսկողության հետ կապված խնդիրներ էլ կան, սակայն դրանք չեն կարող լինել հարկային փոփոխությունների գլխավոր գործոնը: Այս փոփոխությունների արդյունքում մենք ունենալու ենք ընդամենը այդ շուկայում կենտրոնացվածության խորացում և դրամական հոսքերի տեղաշարժ այդ հատվածից դեպի բանկային հատված: Մենք առաջարկում ենք եղած նախնական տարբերակի վրա առևտրային բանկերի պետտուրքը, մասնաճյուղերի պետտուրքը բարձրացնել, փոխանակման կետերի և գրավատների համար մի փոքր իջեցնել »,-ասաց Թունյանը:

Նա նշեց, որ ԿԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո առաջարկում է բանկերի մասնաճյուղերի համար սահմանել 750 հազար դրամ պետտուրք, գրավատների համար պետտուրքը դարձնել 1.5 մլն դրամ, հետո՝ 2 մլն դրամ: Փոխանակման կետերի համար Թունյանն առաջարկում է առաջին տարում սահմանել 500 հազար դրամ լինի, հետո՝ 1 մլն դրամ պետտուրք:

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարի նվազել է առաջին անգամ Եմ երկրներում ապաստն հայցած ՀՀ քաղաքացիների թիվը

Անցած երեք տարիներին առաջին անգամ այդ թիվը 2000-ից պակաս է եղել:

Արմեն Սարգսյանն ընդունել է HSBC բանկի միջազգային հարցերով գործադիր տնօրենին

Քրիստոֆեր Դեյվիսն իր հերթին նշել է, որ HSBC-ն Հայաստանում ներդրել է լավագույն չափանիշները, և բանկի հայաստանյան թիմը համարվում է ամենապատրաստվածներից մեկը: