Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Բաբկեն Թունյանի կարծիքով՝ որոշ ապրանքներ նույնիսկ կէժանանան

Վերադարձ լուրերի բաժին

22:22 , 19 Դեկտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, չնայած 2020-ի հունվարից երրորդ երկրներից ներկրվող մի խումբ ապրանքների մաքսատուրքերի բարձրացմանը, մի շարք ապրանքների գծով ակնկալում է ոչ թե գների բարձրացում, այլ նվազեցում` նկատի ունենալով մենաշնորհների վերացումը: Թունյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստում:

«ԿԲ-ի գնահատումներով մաքսատուրքերի բարձրացման ընդհանուր ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է 0.4-0.5 տոկոսային կետ: Եվ կան ապրանքատեսակներ, օրինակ՝ թռչնի միսը, որոնց գծով այս տարվա ընթացքում նկատվել է ոչ թե գների բարձրացում, այլ գնանկում` հիմնականում պայմանավորված մենաշնորհային ուղղությունների թուլացմամբ: Հաջորդ տարի, իմ ակնկալմամբ, այդ ապրանքներից շատերի գծով ոչ թե գների բարձրացում կլինի, այլ հակառակը` նվազում»,-ասաց Թունյանը:

Նա քաղաքացիներին հորդորեց տագնապի չմատնվել, շեշտեց` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է ուշադրություն դարձնի, որ հանկարծ չարաշահումներ չլինեն:

ԵԱՏՄ անդամակցությամբ մի շարք ապրանքների մաքսատուրքերի առումով Հայաստանին տրված էր արտոնյալ ժամանակահատված: 2020-ի հունվարի 1-ից արտոնյալը ժամկետն ավարտվում է, և երրորդ երկրներից ներկրվող մի շարք ապրանքների մաքսատուրքեր բարձրանալու են: ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով 2020-ից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0.5 տոկոսային կետից ավելին:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: