Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Աֆինաժային գործարանը և մատակարարումը

Վերադարձ լուրերի բաժին

11:25 , 26 Հունիս 2019

Օրերս ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ հաջորդ տարի ավարտին կհասցվի աֆինաժային գործարանի կառուցումը և այն կհանձնվի շահագործման: Աֆինաժն զտման միջոցով արդյունաբերական եղանակով ազնիվ մետաղների ստացումն է: Իր նախորդ հարցազրույցներից մեկում Ջավադյանը նշել էր, որ գործարանի տարեկան հասնելու է մինչև 10 տոննա:

Իսկ որտեղի՞ց է աֆինաժային գործարանը ստանալու հումքը: Նման գործարանի հաջողության և շահութաբեր գործունեության համար անհրաժեշտ է հումքի կայուն մատակարարում: Այս պահին Հայաստանում արդյուանբերական ծավալների ոսկի արտադրվում է միայն մեկ-երկու հանքավայրում: Արդյոք այդ ծավալը բավարար կլինի՞ տարեկան 10 տոննա ոսկի ստանալու համար: Թե՞ կառավարությունը, այդուամենայնիվ, գործարանի կառուցման աշխատանքն ավարտին է հասցնում՝ նկատի ունենալով նաև Ամուլսարի հանքավայրի շահագործումը:

Ըս «Լիդիան Արմենիայի» գնահատականի՝ Ամուլսարում կա 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ: Այսինքն՝ տարեկան արտադրողականությունը՝ մոտ 7 տոննա ոսկի,: Սոթքի հանքի կարողությունը տարեկան մոտ 2 տոննա է է: Գրեթե 1 տոննա էլ Կապանի ոսկու հանքի տարեկան կարողությունն է: Այսինքն՝ եթե կառուցվող աֆինաժային գործարանն ըստ Արթուր Ջավադյանի, ունի տարեկան մինչև 10 տոննա ոսկի արտադրելու կարողություն, Հայաստանի ոսկու բոլոր հանքերի տարեկան արտադրական կարողության համագումարը այս պահին 4 տոննայից պակաս է: Եվ միայն Ամուլսարի գործարկմամբ այն կդառնա մոտ 10 տոննա՝ ապահովելով աֆինաժային գործարանի շահութաբերությունը: Հիշեցնենք, մայիսի վերջին ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խոսելով 2019 թ. տնտեսական աճի կանխատեսումների մասին, նշել էր, որ կանխատեսվում է Ամուլսարի հանքավայրը շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: