Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արևի ու քամու ուժը. ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրներն առաջ են անցել ատոմային էներգետիկայից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

16:43 , 29 Հունիս 2017

ԱՄՆ ատոմային էլեկտրակայանները սկսել են ավելի քիչ էներգիա արտադրել, քան վերականգնվող աղբյուրներց էլեկտրաէներգիայի արտադրության կայանները, հայտնում է EIA էներգետիկ գործակալությունը:

2016 և 2017 թվականների սրընթաց զարգացումից հետո վերականգնվող էներգիայի աղբյուրները հետ են մղել ատոմային ոլորտը՝ որպես ԱՄՆ-ում էներգիայի կարևորագույն աղբյուրներից մեկը: Դա տեղի է ունեցել չնայած «խաղաղ ատոմի» օրենսդրական աջակցությանը՝ հարկային արտոնություններով:

2017թ. մայիսի սկզբի տվյալները, համաձայն EIA-ի զեկույցի, վկայում են, որ դեռևս վճռորոշ դեր է կատարում ԱՄՆ էներգետիկ կառուցվածքում բնական գազը, ապա ածուխը, իսկ երրորդ տեղում անսպասելիորեն հայտնվել են վերականգնվող էներգիայի աղբյուրները (արևի, քամու, ջրի, հողի և բիոզանգվածի):

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ վերականգնվող էներգիայի աղբյուրները առաջ են անցել ատոմային էներգետիկայից՝ այդպես տեղի է ունեցել երկու ամիս անընդմեջ՝ 2017թ. մարտին նրանց մասնաբաժինը կազմել է 21.6%, ատոմային էներգետիկայինը՝ 20.34%, 2017թ. ապրիլին՝ 22.98% վերականգնվող էներգիայի աղբյուրներ, ատոմային՝ 19.19%:
Այս տարի ատոմային էներգիայի արտանետումների ծավալները գրեթե 3%-ով կրճատվել են 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այն դեպքում, երբ հիդրոէներգիայի արտադրությունը ավելացել է 9.5 %-ով և գրեթե 14 %-ով ավելացել է վերականգնվող էներգիայի այլ աղբյուրների օգտագործումը, քանի որ ավելի շատ թվով նահանգներ են օգտագործում էժան տեխնոլոգիաներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարաշրջանի ավարտը Google-ի համար

Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը հեռանում են Alphabet ընկերության ղեկավար պաշտոններից:

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ: ՀՀ արտաքին առևտուրը 2019 թ. առաջին կիսամյակին

ՀՀ ԿԲ կիսամյակային հաշվետվությունը ՀՀ ֆինանսական կայունության մասին զեկույցում նշվում է, որ ներմուծման և արտահանման նման զարգացումների պարագայում բարելավվել է առևտրային հաշվեկշիռը՝ կազմելով ՀՆԱ 20.2 %-ը (30.06.2018 թ.` 22.0%-ը):

Ֆիթչի կանխատեսման լուսաբանման հակառակ կողմը կամ ինչ չասվեց հայկական լրատվամիջոցներում

Հայաստանի տնտեսական զարգացման վերաբերյալ Ամերիկյան վարկանշային կազմակերպության կանխատեսման մեջ կարևոր մի նախապայման անտեսվել է Հայաստանի ԶԼՄ-ներում: