Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

Վերադարձ լուրերի բաժին

00:03 , 10 Դեկտեմբեր 2019

Գեղարքունիքի մարզին բնորոշ խիստ կլիման, Ծովակ գյուղի մանկապարտեզին չնախատեսված ծախսերի կամ ժամանակավոր լուծման է պարտադրում: Երեք մասնաշենքով մանկապարտեզը գազով ջեռուցելը մեծ ծախս է համայնքի համար: Իսկ էլեկտրական տաքացուցիչներով խնդրի լուծումը ոչ միայն անօգուտ է, այլև վտանգավոր՝ երեխաների միջավայրում: 60 սան կրթող մանկապարտեզն արդեն չորրորդ տարին անցել է աշխատանքային ընդհատվող ռեժիմի՝ հարկադիր պարապուրդի: Չնախատեսված արձակուրդի ժամկետները «սահմանում է» բնությունը՝ խախտելով մանկավարժների և ծնողների ծրագրերը:

foto 13

«Ջեռուցման խնդրի պատճառով աշխատում ենք 6 ամիս: Դա մեծ խնդիր է առաջացնում և՛ աշխատողների և՛ երեխաների համար: Հոկտեմբերի երկրորդ կեսից արդեն ստիպված ենք լինում օգտվել էլեկտրական տաքացուցիչներից, որոնց ապահոված ջերմությունն արդյունավետ չէ: Երեխաները հաճախ են հիվանդանում: Իսկ նոյեմբերից արդեն դադարեցնում ենք աշխատանքը»,-ասել է մանկապարտեզի տնօրեն Ռուզան Պետրոսյանը:

foto 11

Երեխաներին ուսումնական լիարժեք նյութ փոխանցելու՝ մանկավարժների ջանքերը, բնության պարտադրած պայմանների պատճառով ձախողվում են: Պարբերաբար ընդհատվող աշխատանքի հետևանքները վերացնելու համար, դաստիարակներն ստիպված են լինում նույն ճանապարհն անցնել մի քանի անգամ. արձակուրդից հետո դարձյալ սկսել զրոյից, որպեսզի երեխան նորից հարմարվի միջավայրին:

Մանկապարտեզի խնդրին ծանոթանալուց հետո, գործընկեր կազմակերպությունները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), լուծում են գտել. բնության ստեղծած խնդիրը լուծել բնության օգնությամբ: Մանկապարտեզում մեկնարկել է արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման աշխատանքը: Գոյություն ունեցող՝ գազով աշխատող կաթսաներն էլ կփոխարինվեն էլեկտրական կաթսաներով: Արդյունքում, մանկապարտեզի շենքը հնարավոր կլինի ջեռուցել արևային էներգիայից ստացված էլեկտրական էներգիայով:

IMG-7fe2c5ccc4ffa3d3c30df9bb5dcdbd9a-V

«Ջեռուցման մեթոդները, որոնք կիրառվում են հատկապես խստաշունչ ձմեռ ունեցող մարզերում, արդեն հնացած են: Դրանք ծախսատար են, անհրաժեշտ քանակով ջերմություն չեն ապահովում, հաճախ նաև՝ երեխաների համար անվտանգ չեն: Այս մանկապարտեզում կա լուծում պահանջող նման խնդիր: Մենք սկսել ենք արևային ջրատաքացուցիչների տեղադրումը, որպեսզի փոքրիկներն ու մանկավարժներն այլևս ստիպված չլինեն նստել տանը՝ սպասելով ավելի բարենպաստ եղանակի: Ավելին, մենք փորձում ենք արդյունավետ օգտվել բնական ռեսուրսներից: Արևային էներգիայից չօգտվելը բացթողում կլինի մեր երկրում: Ջրատաքացուցիչների տեղադրումը կլուծի միաժամանակ մի քանի հարց: Մանկապարտեզը ստիպված չի լինի շուրջ վեց ամսով ընդհատել աշխատանքը, շենքը կջեռուցվի էկոլոգիապես մաքուր ճանապարհով և կտնտեսվեն ֆինանսական միջոցներ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

foto 10

Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով, տարիների գործընկերները ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերն և ակտիվացնել բնակիչների կյանքը։

IMG-e0dd64def32b4bf346ad664323df77ed-V
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

ՎիվաՍել-ՄՏՍ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

IMG-b206879db1a9f1c1c47dc24a2c4b855d-V

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը

«Կլիմայի փոփոխություններով պայմանավորված՝ ջրի սակավություն է լինելու, և մենք պետք է ապագայի համար ապահովենք այն պայմանները, որ մեր բնակչությունը կարողանա լավ և ճիշտ սնվել»,- Արմեն Սարգսյան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ: Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի կիրառումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

Կառավարությունը մշակելու է նաև շարժական և փոքր սպանդանոցների աջակցության ծրագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա զարդերի գրավով վարկեր շահավետ պայմաններով

Վարկի մարման ժամկետը՝ 80 օրից մինչև 5 տարի է, ընդ որում վարկի մարման կարգը ընտրվում է հաճախորդի հայեցողությամբ: