Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արևային էներգիայի համաշխարհային առաջատարներից Fronius-ի թրեյնինգը Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

08:44 , 22 Հոկտեմբեր 2018

Հայաստանի արևային էներգիայի խոշորագույն մատակարար, արևային էներգետիկայի առաջատար «Շտիգեն» ընկերության ավստրիական գործընկերը՝ աշխարհի լավագույն ինվերտորներ (փոխակերպիչներ) արտադրող, շուկայի առաջատար «Ֆրոնիուս» ընկերությունը այս տարվա նոյեմբերի 14-15-ը կանցկացնի դասընթաց, որին կարող են մասնակցել ինժեներները, տեխնիկակակն մասնագետները, արևային մարտկոցներ և ինվերտորներ տեղադրողները, էներգախնայողության գաղափարի կողմնակիցները ինչպես նաև նրանք, ովքեր ցանկանում են աշխատանք գտնել վերականգնվող էներգիայի ոլորտում։

Այս վերապատրաստման դասընթացում, Ֆոտովոլտային կայաններ տեղադրող ընկերությունների տեխնիկական աշխատողները կսովորեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ Fronius PV ինվերտորների և համակարգերի մոնիտորինգի սարքերի տեղադրման, շահագործման և սպասարկման մասին: Վերապատրաստման դասընթացը հիմնված է Fronius SnapINverter սերնդի վրա և ունի պրակտիկ բնույթ: Դասընթացի մասնակիցը կսովորի, թե ինչպես փոխարինել ինվերտորի բաղադրիչները`օգտագործելով իրական սարքը: Դասընթացի լավագույն մասնակիցները կստանան աշխատանքի հնարավոորություն «Շտիգեն» ընկերության կողմից։

Այս երկօրյա ուսումնական դասընթացին մասնակցությունը Ձեզ հնարավորություն կտա դառնալու Fronius Serviceլիազորված գործընկեր և ծառայություններ մատուցել Fronius ողջ արտադրանքի տիրույթում, ինչպես նաև աշխատանքի անցել Shtigen-ում։ Բաց մի թողեք Fronius-ի վերջին արտադրանքների մասին սովորելու Ձեր հնարավորությունը և ստանալու աշխատանքի առաջարկ արևային էներգետիկայի Հայաստանյան առաջատար «Շտիգեն» ընկերությունից։

Օրակարգ
Օր 1 / 14․10․2018

– Ներածություն

– Fronius ինվերտերները մի հայացքով

– Fronius SnapINverter ինվերտեր

– Fronius Symo / ECO ինվերտերներ

– Անսարքությունների վերացում / Display

– Գործնական մաս Fronius Symo, Eco, Primo 10-25kW

Օր 2 / 15․10․2018

– 1-ին օրվա ամփոփում

– Համակարգի մոնիտորինգ Fronius

– Տվյալների մենեջեր

– Էներգիայի կառավարման տարբերակները

– Fronius DATCOM & Սենսորներ

– Համակարգի նախագծում, Fronius կոնֆիգուրատոր

– Fronius Service Partner-ի ծառայության մատուցման գործընթացը

Մասնակցության համար գրանցվեք այստեղ՝ http://www.fronius.com/en/photovoltaics/infocentre/events/training-en-fsp-armenia-14112018

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Կառավարության գործողությունները և անգործությունը Լիդիանի ներդրումային ծրագրի դեմ թիրախավորած արշավի մաս են»,- Լիդիան

«Կաշխատենք նաև ELARD-ի հետ, որը ինչպես ներկայացվում է կառավարության կողմից, իրականացնելու է վերջին աուդիտը»,- Լիդան:

Կուսումնասիրեն Հայկական ԱԷԿ-ի՝ մինչև 600 մեգավատ հզորությամբ էներգաբլոկ ունենալու հնարավորությունը

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, որի համար դեռ 2014-2015 թվականներին Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրել է համագործակցության և ֆինանսավորման մասին երկու համաձայնագիր: b4b.am-ի հաղորդմամբ` Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարները պանելային քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանն ասաց, […]

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]