Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արևային էներգիայի ծավալն ավելացել է 56.5 տոկոսով

Վերադարձ լուրերի բաժին

22:43 , 22 Հունիս 2020

2020 թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է շուրջ 2 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որը 17.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները: -Այդ մասին տեղեկացնում է ՀԾԿՀ-ն:

Դիտարկվող ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի 39 տոկոսն արտադրվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից, 21.8 տոկոսը՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից, 15.7 տոկոսը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի կողմից, 6.3 տոկոսը՝ «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի կողմից, 8.1 տոկոսը՝ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից, 2.5 տոկոսը՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից, իսկ 6.6 տոկոսը՝ Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ արտադրող կայանների կողմից:

2020 թ.-ի առաջին եռամսյակում 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի կողմից արտադրված էլէեկտրաէներգիայի ծավալը նվազել է 2.6 տոկոսով, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից արտադրվածը՝ 1.14 տոկոսով, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ 33.6 տոկոսով, իսկ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ արտադրող կայանների կողմից արտադրաված էլեկտրաէներգիայի ծավալը՝ 21.7 տոկոսով: Փոխարենը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 63.1 տոկոսով ավելացել է «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը, 7.7 տոկոսով աճել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից և 1.5 տոկոսով Էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության կայանների արտադրությունների ծավալները: Հատկանշական է նաև, որ 2019 թ.-ի առաջին եռամսյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանում էլեկտրաէներգիա չի արտադրվել, իսկ արդեն 2020 թ.-ի առաջին եռամսյակում նշյալ կայանի կողմից արտադրվել է 129.9 մլն կՎտժ էլետրաէներգիա:

Վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ արտադրող կայանների՝ մասնավորապես ՓՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 23.1 տոկոսով, հողմային կայաններինը՝ 33.3 տոկոսով, իսկ արևային կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը 56.5 տոկոսով ավելացել է:

Հաշվետու ժամանակահատվածում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարված էլեկտրաէներգիայի ծավալը 2019 թ.-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 5.6 տոկոսով կազմելով՝ 1.5 մլրդ կՎտժ: Ընդ որում՝ էլեկտրաէներգիայի 37 տոկոսը մատակարավել է բնակչությանը, 23.2 տոկոսը՝ արդյունաբերությանը, 4.4 տոկոսը՝ բյուջետային կազմակերպություններին, 1.5 տոկոսը՝ տրանսպորտի ոլորտին, իսկ 33.9 տոկոսն՝ այլ սպառողներին:

Այսպիսով ուսումնասիրելով էլեկտրաէներգետիկական համակարգի 2020թ.-ի առաջին եռամսյակի հիմնական ցուցանիշները, կարող ենք ասել, որ ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի աճին մեծապես նպաստել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանը, «Հրազ ՋԷԿ» ԲԲԸ-ն և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն: Վերականգնվող էներգիայի աղբյուրներից զգալի աճ է արձանագրվել արևային էլեկտրակայաններում արտադրված էներգիայի ծավալներում, ինչը նշանակում է, որ ՀՀ էներգետիկ համակարգում արևային կայանները զարգացման միտումներ են դրսևորում: Իսկ բնակչությանը մատակարարված էլեկտրաէներգիայի ծավալների ավելացումը, ինչպես գազի պարագայում էր, մեծապես պայմանավորված է եղել կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված մարդկանց տանը մնալու հանգամանքով:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երախտապարտ ենք մեր քաջարի մարտիկներին․ ՀԲՄ

Մշտապես իր ներդրումն ունենալով երկրի զարգացման, տնտեսության և ֆինանսական կայունության ապահովության գործում՝ բանկային համակարգն ամենայն պատասխանատվությամբ շարունակելու է իր գործն ու առաքելությունը` քաջ գիտակցելով, որ հիմա առավել քան կարևոր է շարունակական աջակցությունը հայրենիքի համար պայքար մղած հերոսներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի հզորացմանն ու շենացմանը:

Սահմանապահ գյուղերի փողոցները շարունակում են լուսավորվել

Վազաշենում աշխատանքներն արդեն ավարտվել են: Համակարգը շահագործվել է: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), տարբեր համայնքներում հետևողականորեն շարունակում են ծրագիրը: Աշխատանքներն ընթացքի մեջ են:

20.11.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Նոյեմբերի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.2 մլն ԱՄՆ դոլար: