Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արևային էլեկտրակայանի և գինու արտադրության ներդրումային ծրագրերի խթանում

Վերադարձ լուրերի բաժին

20:20 , 09 Հուլիս 2020

Կառավարության որոշմամբ հուլիս 9-ի նիստում թույլատրվել է «ՍանԷներջի» ՍՊԸ-ը օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության՝ Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար։ Նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 77 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արևային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայում առկա է 1 աշխատատեղ, կստեղծվի ևս 5 հիմնական և 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 110,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 126 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 115.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 8 մլն դրամ:

Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Արմենիա վայն» գործարանը: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են օղու և գինու արտադրության համար (Արագածոտնի մարզ)։ Ընկերությունը 2016 թ-ին կառավարության համապատասխան որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 3.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար և ստեղծվել է 255 նոր աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ևս 1․6 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Արդյունքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 250,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 4․2 մլրդ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 800 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.6 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում 106 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: