Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախում B&B կարգի հյուրատների զարգացման ծրագիր է մշակվում

Վերադարձ լուրերի բաժին

14:32 , 12 Ապրիլ 2018

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչությունն կողմից մշակվել է Արցախի B&B (bed and breakfast` անկողին և նախաճաշ) կարգի հյուրատների զարգացման ծրագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլում ընդգրկված է Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մինչև 15 համայնք:

«Դրանք ընտրվել են , քանի որ գտնվում են հյուսիսային զբոսաշրջային երթուղու և Արցախի ամբողջ երկայնքով ձգվող «Ճանապարհ Թրեյլ» կոչվող արահետի վրա: Ծրագրին իրականացվելու է Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն(ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի աջակցությամբ և Արցախի ներդրումային հիմնադրամի հետ համագործակցությամբ: ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ արդեն պայմանավորվածություն կա համապատասխան մասնագետների ներգրավման հարցում»,- նշել է Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ համայնքների այն բնակիչները, ում հետաքրքիր է այս ծրագիրը, անցնելու են համապատասխան դասընթացներ՝ հետագայում համայնքներում հյուրատների ծառայությունը արդյունավետ կազմակերպելու համար:

Ինչպես հայտնի է, Արցախում հեռանկար ունեցող զբոսաշրջային ուղղություններից մեկը էկոտուրիզմն է: Արտակ Գրիգորյանը հավատացած է, որ Արցախի համայնքներում B&B կարգի հյուրատների հիմնումը նախադրյալներ կստեղծի նաև էկոտուրիզմի զարգացման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Չինաստանի Ցինտաո քաղաքում ներկայացվում է հայկական էնոզբոսաշրջությունը

Հայկական տաղավարում այցելուները ծանոթանում են հայկական գինեգործությանը և գինու մշակույթի պատմությանը, Հայաստանը հյուրերին ներկայացվում է որպես էնոզբոսաշրջության համար նոր և գրավիչ ուղղություն։

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։

Արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը մեծ հետք թողնող փոքր երկիր է

Մի քանի օրից Հայաստանը կդառնա համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալելով «Մտքերի գագաթնաժողով» անունը ստացած միջոցառումը: