Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախում վերաբնակեցմանն ուղղվող պետական միջոցներն ավելացել են

Վերադարձ լուրերի բաժին

10:42 , 18 Հունվար 2018

Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում այս տարի ավարտին կհասնի 50 նոր բնակելի տների կառուցումը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին, հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով վերաբնակեցման և վերաբնակեցված բնակավայրերի զարգացման մասին լրագրողների հարցերին: Պետական նախարարն ընդգծել է նաև, որ շարունակվում են աշխատանքները Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի զարգացման ուղղությամբ՝ որպես տեղական նշանակության կենտրոն և աշխատաշուկա։

«Սահմանադրական փոփոխություններից հետո՝ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունն այս տարվա ընթացքում տնօրինելու է ավելի մեծ բյուջետային միջոցներ, որոնք, նախագահի հանձնարարությամբ, ուղղվելու են նաև վերաբնակեցված համայնքների զարգացմանը,- նշել է պետական նախարարը։- Իշխանաձորից զատ՝ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու նաև Քաշաթաղի շրջանի Կովսական և Միջնավան քաղաքներում, զարգացման ծրագրեր ունենք Հադրութի շրջանի Արաքսավան և Առաջամուղ արաքսամերձ գյուղերում։ Առաջիկայում նախատեսվում է Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակարանային ֆոնդի մեծացում, ինչպես նաև՝ շրջանում նոր տնտեսական նախագծերի իրականացում մասնավոր ներդրումներով»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Որդան կարմիր»-ը կյանք է ստանում. գորգագործական արհեստանոցներ. կբացվեն Երևանում և մարզերում

Հայկական գորգի ազգային կենտրոնը մեկնարկում է գորգագործական արտադրամասերի և արհեստանոցների բացման իր ծրագրը

Մտահոգիչ դինամիկա. հուլիսին արտահանման աճը մոտեցել է զրոյին

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները

Որքան արտարժույթ էր «փախել» Հայաստանի ֆինանսական համակարգից և որքանն է վերադարձել

Միայն ապրիլ ամսվա ընթացքում ԿԲ-ում ՀՀ առևտրային բանկերի արտարժույթով թղթակցային հաշիվները նվազել են մոտ 71.7 մլրդ դրամի չափով