Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախում կներդրվի նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաներ. ՀՀ ՊԵԿ նախագահ

Վերադարձ լուրերի բաժին

12:12 , 06 Նոյեմբեր 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը քննարկել ենք ԱՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ ծրագրերի մասին հարցեր: Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Մոտ  ապագայում  մենք  ունենալու ենք  էլեկտրոնային  հաղորդակցության   համապատասխան  հարթակներ, որպեսզի  մեր երկու  գերատեսչությունների  միջև    ստեղծած  կապերը   լինեն  նաև  օն-լայն  հարթակում: Նախագահի  հետ  հանդիպմանը  կիսվել ենք կարծիքներով, որոնք  առաջիկայում պետք  է իրականացվեն: Մենք  պետք  է    հարկատու և  հարկառու  հարաբերություններն  հասցնենք այնպիսի   մակարդակի, որ  վերականգնենք նաև հարկային  ծառայողի   բարոյական  կերպարը: Հանրության  կողմից    հարկային  ծառայողը   պետք  է դիտվի  որպես    պետական  շահերով  առաջնորդվող  պաշտոնյա, ում   նպատակն  իր  պարտականությունները  կատարելուց  բացի, պիտի  լինի  պետական  բյուջեի   հարկային  եկամուտների  ծրագրային  ցուցանիշների  ապահովելը: Երկուստեք պետք  է  կարողանանք  այնպիսի  մշակույթ  ձևավորել, որ և    հանրության  կողմից  հարկեր   վճարելը  լինի   սահմանադրական   պարտականությամբ  ամրագրված գործընթաց,   և   հարկային  ծառայողի  մոտ   լինի  էթիկայի  կանոնագրքով   շարժվելու ունակություններ»,-ավելացրել  է  Դ.  Անանյանը:

Նա  նշել  նաև, որ  Նախագահն  առաջարկել  է,    թե  ինչ   ծրագրեր   պետք  է իրականացնել, որպեսզի   հանրային  ընկալման  մեջ   հարկային ծառայողն  ընկալվի որպես  պետությանը   նվիրված  մարդ:

Ըստ  Դ.  Անանյանի՝  երկու  երկրների   համապատասխան  ոլորտի  մասնագետներն   անդրադարձել  են  նաև Արցախում նոր սերնդի  հսկիչ  դրամարկղային մեքենաների   ներդրման հարցին:«Նոր սերնդի  հսկիչ  դրամարկղային մեքենաների   ուսումնասիրությունների, վերլուծական  աշխատանքների  առումով  այն  փորձը, որ  կուտակել  ենք  ՀՀ-ում, նույնը  պիտի  արվի   նաև  Արցախում: Արդյունքում՝ հարկային  վարչարարությունն  ուժեղացնելու  հստակ  քայլեր  կիրականացվեն: Նոր սերնդի  հսկիչ  դրամարկղային մեքենաներն  իրենցից  ներկայացնում  են, այն  նույն  հսկիչ  դրամարկղային  մեքենաները, միայն մի   տարբերությամբ՝     այնտեղ   երևում  է   ծառայության  անվանումը, գնված  ապրանքների  քանակը, չափման  միավորը   և  այլն: Դրանք   օն-լայն  տարբերակով  կապված են կլինեն հարկային  մարմնի    հետ: Արդյնուավետ   հարկային վարչարարություն  կարելի է  կիրառել այնտեղ, որտեղ բիզնես   բոլոր  գործընթացները  փաստաթղթավորվում  են: Արդյունքում  հարկ  վճարողն ավելի  օրինապահ  հարկատուի  կեցվածք  կընդունի»,- մասնավորապես   տեղեկացրել է  Դ.  Անանյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն հաստատեց 2019 թվականի բյուջեի նախագիծը

Նախագծին կողմ քվեարկեցին 61, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 2 պատգամավորներ։ Որոշումն ընդունվեց։

ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու 2019թ. պետբյուջեի նախագիծը (ՈՒՂԻՂ)

Ազգային ժողովն այսօր վերսկսել է արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի ընթացքում քվեարկության է դրվելու 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը:

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Բերդ» շենքը ձեռք բերելու առաջարկ է ստացել շահագրգիռ ներդրողից` «Ի էմ Սի» ընկերությունից