Invalid username or password
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 19-ին հանդիպել է «Արցախի երիտֆորում 2019»-ի գործարար լավագույն ծրագրերի մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդների հետ: Այդ մասին հայտնեց Արցախի պետնախարարի մամուլի ծառայությունը:
Պետական նախարարը ձեռնարկատիրության ոլորտում առաջին քայլերն իրականացնող երիտասարդներին՝ որպես մեկնարկային կապիտալ, տրամադրել է դրամական պարգև՝ 300 000 դրամի չափով: Շուշիի, Մարտակերտի և Մարտունու շրջանների սկսնակ գործարարների ծրագրերը վերաբերել են մանկական տեքստիլ, ջերմոցային տնտեսություն և բետոնե գունավոր սալերի և ծաղկամանների արտադրություն հիմնելուն: Երիտասարդները իրենց ծրագրերը ներկայացնելուց հետո ընդգծել են, որ նման միջոցառումները կարևոր են:
Գրիգորի Մարտիրոսյանը վստահեցրել է, որ երիտասարդների գործարարության զարգացման ու նոր գաղափարներ իրագործելու նախաձեռնությունները շարունակական են լինելու, և պետությունը շարունակելու է աջակցել երիտասարդ ձեռներեցներին՝ սեփական բիզնեսի ստեղծման ու ընդլայնման գործում:
Դիտումներ 919
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: