Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախի վարչապետը հանձնարարել է խթանել տեղական շինանյութերի արտադրությունը և կիրառումը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:04 , 21 Մարտ 2017

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին հանդիպել է շինարարական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տեղական շինանյութերի արտադրության խթանման հետ կապված մի շարք հարցեր:

Շինարարության բնագավառի պատասխանատուներին ուղղված իր խոսքում կառավարության ղեկավարը կարևորել է կառուցապատման և բարեկարգման ծրագրերում տեղական շինանյութերի օգտագործման ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Ուստի, կառավարության ղեկավարի համոզմամբ, հարկ է վերանայել պետական քաղաքականությունն այդ ոլորտում:

«Այսօր անհրաժեշտ է զարկ տալ տեղական շինանյութերի արտադրմանը և կիրառմանը, ինչն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն: Մյուս կողմից շռայլության հնարավորություն և իրավունք չունենք, առավել ևս երբ որոշ ծրագրերի կիսատ լինելու պատճառներից մեկն անտեղի թանկացումներն են»,- նկատել է վարչապետ Հարությունյանը: Նա հատուկ հանձնարարական է տվել ոլորտի պատասխանատուներին, որպեսզի նրանք հաշվի առնեն տեղական արտադրության ապրանքանյութերի օգտագործումը՝ քաղաքաշինական նախագծերում նախապատվությունը տալով արցախյան շինանյութերին, ինչը կխթանի արտադրության ընդլայնումն ու որակական տվյալների բարելավումը:

Խորհրդակցության ընթացքում քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը հանդես է եկել տեղեկատվությամբ և պարզաբանումներով քննարկվող հարցի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին և տվել պարզաբանումներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում նորածիններին ավելի հաճախ տրվող անունները 2017 թվականին

Աղջիկ երեխաների շրջանում ամենատարածված անունը Նարեն է՝ 712 երեխա։

Պետպատվերի շրջանակում սրտի ստենտավորման գինը կնվազի մինչև 700 000 դրամ

Առողջապահության նախարարի կարծիքով՝ 2018-ի հունվար-փետրվար ամիսներին արդեն կգործի նոր գին:

«Բուհերին խնդրել ենք ուսման վարձերը չբարձրացնել». Լևոն Մկրտչյան

Հայաստանում այս տարի դիմորդների թիվը նվազել է 1500-ով։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարարն այդ ամենը մեկնաբանել է կրթության ոլորտում փոփոխություններով