Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախի նախագահը հիփոթեքային կարգում փոփոխություններ է ախաձեռնել

Վերադարձ լուրերի բաժին

13:04 , 23 Հունիս 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին հիփոթեքային գործող ծրագրում նոր փոփոխություններ անելու նպատակով, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Հարությունյանը նշել է, որ նախընտրական խոստման համաձայն՝ հիփոթեքային գործող ծրագիրը պետք է որակապես փոփոխության ենթարկվի՝ հիմքում ունենալով «յուրաքանչյուր ընտանիքի՝ առանձին բնակարան» կարգախոսը: Երկրի ղեկավարի հանձնարարականի համաձայն՝ նոր կարգը պետք է գործի հունվարի 1-ից: Սպասվող փոփոխությունների վերաբերյալ ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստում ներկայացրել է որոշման նախագծի առաջարկների հիմնական փաթեթը, որն ընդգրկում է ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական համայնքներում իրականացվելիք քաղաքականության սկբունքները:
1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ

Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 6.7 տոկոսով

Չնայած տասը ամսվա կտրվածքով տնտեսական հիմնական ցուցանիշները նվազել են, սակայն սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին մի շարք ոլորտներում արձանագրվել է որոշակի աճ: Մասնավորապես, արդյունաբերությունն աճել է 3.2 տոկոսով, շինարարությունը՝ 3 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 1.2 տոկոսով:

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք: