Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախի մասին նոր ֆիլմն արդեն ԿինոՊարկի էկրաններին

Վերադարձ լուրերի բաժին

15:00 , 21 Հոկտեմբեր 2019

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն օրերս ներկայացրել է Արցախյան հիմանահարցի մասին պատմող «Դրախտի դարպասը» նոր գեղարվեստական ֆիլմը։ Պրեմիերան տեղի է ունեցել «Երևան Մոլի» «ԿինոՊարկ» կինոթատրոնում։ Փակ նախադիտմանը ներկա էին ֆիլմի հայ և արտասահմանցի պրոդյուսերները, ստեղծագործական կազմի անդամները։

Կինոնկարի համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Այս երկրներում գործող մի շարք պրոդյուսերական ընկերություններ համաձայնել են իրենց մասնակցությունն ունենալ ֆիլմի ստեղծման աշխատանքում` աջակցելով Արցախի հիմնահարցի բարձրաձայնման և Հայաստանում ֆիլմարտադրության զարգացման գործին:

GLXY-KinoPark1

Ֆիլմի հիմքում ընկած է գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի պատմությունը, ով 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու 22 տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները փոխադարձ սիրո զգացմունք են արթնացնում, սակայն պարզվում է` Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա` մարտի դաշտում արված լուսանկարները:

GLXY-KinoPark2

Ռոբերտ Ստերնվալի դերում հանդես է գալիս գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զամելը, ով խաղացել է մոտ հարյուր ֆիլմում, այդ թվում` Քվենտին Տարանտինոյի «Անփառունակ սրիկաները», Ռոբերտ Բենինիի «Կյանքը հիասքանչ է», Լյուկ Բեսոնի «Տաքսի» և սիրված այլ ֆիլմեր:

«ԿինոՊարկ» կինոթատրոնը, «Նավապետ Քիդ» զվարճանքի մանկական կենտրոնը և «Երևան Մոլը» հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում: «Գալաքսի» ընկերությունների խմբում, որը հիմնադրվել է 1999 թվականին, այսօր աշխատում են ավելի քան 3000 աշխատակից։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: