Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպում Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:47 , 06 Օգոստոս 2019

Արդեն չորրորդ տարին անընդմեջ իրականացվում է Արցախի Հանրապետության բոլոր վարչական շրջանների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիրը՝ Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ և առևտրային բանկերի աջակցությամբ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Հայաստանի բանկերի միության մամուլի ծառայությունը:

Այս տարի երեխաների հանգստի համար ընտրվել էր Լոռու մարզի «Գուգարք» ճամբարը, որտեղ իրենց ամառային հանգիստն էին վայելում մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաև Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների 10-15 տարեկան 70 դպրոցականներ:

Արցախցի երեխաները ճամբար էին ժամանել 2019 թվականի հուլիսի 20-ին, որտեղ էլ անց են կացրել մարզամշակութային տարբեր միջոցառումներով ու իրադարձություններով հագեցած տասն օրեր:

Պատանի ճամբարականներին այցելել են Հայաստանի բանկերի միության աշխատակիցները՝ ճամբարի կազմակերպած գեղարվեստական միջոցառումներին համադրելով ֆինանսական գրագիտությանն ուղղված մի շարք նախաձեռնություններ:

Ճամբարային հանգստի օրերի ընթացքում Արցախի Հանրապետության պատանի քաղաքացիներին այցելել են նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչները:

Ակնհայտ է, որ դպրոցականների շրջանում մեծապես կարևորվում է նմանատիպ նախաձեռնությունների իրականացումը, որը հանգստի հնարավորություններից բացի ընձեռում է նաև հայրենաճանաչության, Հայաստանի և սփյուռքի իրենց հասակակիցների հետ շփման, հետագա համագործակցության լավագույն հնարավորություններ:

Երեխաներն իրենց ակտիվ հանգստի օրերին ուղևորվել են դեպի Դսեղ, մեծն վարպետ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Երեխաների համար հիշարժան է դարձել նաև արևածագը մոմավառությամբ դիմավորելու արարողությունը՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հնչյունների ներքո:

Բացառիկ հետաքրքիր տպավորություններով լեցուն ճամբարական օրերի հուշերից բացի Արցախի երեխաներն իրենց բնակավայրեր կվերադառնան նաև Հայաստանի բանկերի միության տրամադրած հուշանվերներով, որոնք նրանց անհրաժեշտ կլինեն նոր ուսումնական տարին պատշաճ սկսելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների կողմնակից է

Նախագահը կողմնակից է բնությանը վնաս չտալուն և տնտեսական ու զբոսաշրջային հստակ ծրագրեր ունենալուն:

Կոնվերս Բանկը շարունակում է պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիան

Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Շինարարական, մեքենաշինական և սարքաշինական կազմակերպություններն էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց խնդիրները

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։