Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արցախի առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները հաճախորդներին ներել են ավելի քան 210 մլն 813 հազար դրամ

Վերադարձ լուրերի բաժին

10:30 , 04 Փետրվար 2019

Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թվականին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Անցած տարվա ընթացքում հայտարարվել էր առևտրային բանկերի կողմից սկսված մի գործընթացի մասին, որի համաձայն՝ բանկի կողմից սահմանված որոշակի պայմանների կատարման դեպքում, կզիջվեն ֆիզիկական և առանձին բանկերի պարագայում նաև իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների անհուսալի վարկերի տույժերն ու տուգանքները: Ամփոփելով 2018թ.-ին այս ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները՝ հայտնում եմ, որ Արցախում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից Արցախի ռեզիդենտ հաճախորդ 272 ֆիզիկական և 13 իրավաբանական անձանց 2018 թ.-ին ներվել է ավելի քան 210 մլն 813 հազ. դրամ (համապատասխանաբար՝ մոտ 169 մլն․ և մոտ 42 մլն․ դրամ)»,-նշել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Նշվածը որակելով որպես կարևոր գործընթաց, Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի կառավարությունը խստագույնս հարգում է բանկային համակարգի լինելիության և անկախության դերը երկրի ֆինանսատնտեսական զարգացման գործում:

« Շնորհակալ ենք այս սեկտորի մեր գործընկերներին կառավարության առաջարկին ականջալուր լինելու և խոսքի առարկա տույժ-տուգանքների ներման համար։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում մեր քաղաքացիներին բանկային և վարկային կազմակերպությունների հետ իրավահարաբերվելիս, այդ թվում՝ վարկային կամ այլ պարտավորություններ ստանձնելիս ցուցաբերել ավելի մեծ շրջահայացություն և սոցիալական ինքնապատասխանատվություն»,-նշել է նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։